Յարութիւնը սահուն, հանդարտ, անյուզական հեշտակեցութիւն չէ: Յարութիւնը կ’ենթադրէ փորձը տառապանքին: Յարութիւնը կ’անցնի խաչի ճանապարհով, բայց կ’անդրանցնի խաչը:

 
ԳԱՐԵԳԻՆ
Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 3 (215), մարտ 2018 թ.  


 

       

FLY-Ի ԶԱՏԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

եր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին ընդառաջ FLY-ը, Գյումրի քաղքում, Էջմիածնում, Մերձավան գյուղում, Խոր Վիրապում, Աբովյանում բնակվող, շահառու ընտանիքներին անակնկալ մատուցեց: Այս ընտանիքները, ծանրաբեռնված առօրյա հոգսերով, չեն էլ կարողանում մտածել տոնական գնումների մասին:

Քրիստոնյայի կյանքում հավատքի հիմնաքար հանդիսացող Սուրբ Հարության տոնը ցանկանում է նշել յուրաքանչյուր ընտանիք, յուրաքանչյուր մանուկ: Սոցիալ-տնտեսական դժվարին պայմանները ցավ ու ճնշվածություն են պատճառում կարիքավոր ընտաիքներին: Հենց այսպիսի ընտանքիների կողքին է կանգած FLY-ը, որն ամեն ջանք գործադրում է՝ ջերմություն, անհոգություն, ուրախություն պարգեւելու եւ Տիրոջ կենարար լույսն այս ընտանիքներ բերելու համար:

ՍՈՒՐԲ ԶԱՏԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Այս անգամ FLY-ի աշխատակիցները զատկական տոնական գնումներ կատարեցին, սննդի եւ քաղցրավենիքի պարկեր պատրաստեցին, որոնք, որպես անակնկալ, տրամադրվեցին շահառու ընտանիքներին՝ զատկական տոնական սեղան պատրաստելու, ինչպես նաեւ հետայդու առօրյա սնունդ ունենալու համար: Մանուկներին տրվեցին սիրելի քաղցրավենիքներով լեցուն պարկեր:

FLY-ը կրկին կարողացավ տեւական ժամանակով թեթեւացնել ընտանիքների հոգսը եւ մանուկների աչքերին ուրախություն ու փայլ հաղորդել: Ծնողները հայտնեցին իրենց երախտագիտությունն ու խորին շնորհակալությունն արդեն հարազատ դարձած FLY-ին, որն ամեն անգամ նրանց օգնության ձեռք է մեկնում՝ չթողնելով անտեսված, լքված եւ աղքատության խավարում մեկուսացած:

ԼԵՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները