Յարութիւնը սահուն, հանդարտ, անյուզական հեշտակեցութիւն չէ: Յարութիւնը կ’ենթադրէ փորձը տառապանքին: Յարութիւնը կ’անցնի խաչի ճանապարհով, բայց կ’անդրանցնի խաչը:

 
ԳԱՐԵԳԻՆ
Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 3 (215), մարտ 2018 թ.  


 

       

«ՊԱՏՎԻՐ ՔՈ ՀՈՐՆ ՈՒ ՄՈՐԸ, ՈՐՊԵՍԶԻ ԲԱՐԻՔ ԳՏՆԵՍ…»
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ԳՅՈՒՄՐՈՒ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՈՒՄ

«Նրանք, որ չարչարվում են ըստ Աստծո կամքի, բարեգործություն անելով թող իրենց հոգիները հանձնեն հավատարիմ Ստեղծողին»:
Ա ՊԵՏՐՈՍ Դ 19

արտի 4: Տնտեսի կիրակի: Ըստ եկեղեցու հայրերի՝ Տնտեսի կիրակին խորհրդանշում է ողորմության գաղափարը, որն Աստծուց մարդուն տրված ստացական առաքինություններից է, նաեւ ապաշխարության խորհրդի կատարման գլխավոր պայմաններից մեկը՝ պահքի եւ աղոթքի հետ միասին: Որպես առակի եզրակացություն՝ Տերը հորդորում է անիրավ մամոնայից բարեկամներ չշահել:

Կյանքում, որպես կանոն, ցավն ու փորձություններն են մեզ ամենից շատ ստիպում շրջվել առ Աստված, Ում գոյությունն ու ներկայությունը դառնում է մեր հոգու երջանկության եւ աստվածային մտածումի աղբյուրը, ցավի հանդեպ հաղթանակ տանելու ուժը: Տառապանքը մեզ համար կարող է դառնալ մաքրագործում, հոգեւոր ու մարդկային ճշմարիտ արժեքների վերարժեւորման առիթ: Եվ, վերջապես, տառապանքի փորձը մեզ ուսուցանում է հասկանալ անանց երջանկության եւ անցողիկ հաճույքի տարբերությունը:

Հիրավի, Հիսուս կամավորապես հանձն առավ ամենամեծ տառապանքը՝ խաչի մահը, ապրեց լքվածության ցավալի փորձությունը եւ խոնարհվեց Հայր Աստծո կամքի առջեւ՝ Հարության զորությամբ հաղթելով մահվանն ու աշխարհին: Անշուշտ Աստված մարդուն ծնող է տալիս՝ տալով նաեւ ծնողին հարգելու, պատվելու պատվիրանը: Միանշանակ միշտ էլ վտանգ կա, որ, մեծանալուն պես, զավակը կարող է արհամարհել ու լքել ծնողներին: Բնականաբար մենք իրավունք չունենք դատել ծնողներին անտեսող զավակներին, բայց կամենում ենք հիշեցնել աստվածապարգեւ տասը պատվիրաններից մեկը. «Պատվիր քո հորն ու մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրա, որ Տեր Աստված տալու է քեզ» ¥Ելք Ի 12¤:

Գյումրու տուն-ինտերնատում օթեւանածներից շատերը կարող էին իրենց արեւմարքն ապրել ընտանեկան ջերմ հարկի տակ: Սակայն, ապաշնորհ զավակների պատճառով, այժմ հեռու են սեփական ընտանիքից: Սուրբ Գիրքն ավանդում է. «Մի՛ մերժիր ինձ ծերությանս օրերին, մի՛ լքիր ինձ, երբ ուժերս նվազեն» ¥Սաղմ. Հ 9¤: Ինչպես մենք չենք կարող մեր Երկնավոր Հորը հատուցել Նրա բոլոր բարերարությունների, հոգատարության ու ողորմության համար, այնպես էլ անհատույց են մեր ծնողների արածները: Արդ՝ թող Աստծո սերը երբեք չլքի նրանց, էլ ավելի զորանան հույսով, սիրով ու հավատով:

ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ

Տուն-ինտերնատում, ուր ապրում են 150 խնամյալներ, անհամբերությամբ ու կարոտով էին սպասում պատվարժան այցելուներին: Բակում Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանին դիմավորեց հաստատության հոգեւոր հովիվ Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանը եւ առաջնորդեց տեղի հանդիսությունների սրահ, ուր եւ, ձեռամբ Տեր Հոր, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ:

Հընթացս սրբազան արարողության՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող, հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը՝ մեկնելով նաեւ օրվա սուրբգրային ընթերցվածը: Սուրբ Պատարագի ընթացքում մեր Տիրոջ կենարար Մարմնին եւ Արյանը հաղորդվեցին ներկա խնամյալները:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները