Սերն Աստծո հանդեպ մեր պարտքն է,
որը կարող ենք Նրան
վերադարձնել միայն ուրիշների նկատմամաբ
մեր սիրով:

 
ԳԱՐԵԳԻՆ
Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 2 (214), փետրվար 2018 թ.  


 

       

ԳՐՔԻ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ

ովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, 2008 թվականից սկսյալ, Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր՝ գրքի տոն: Օրվա խորհրդով, պատանի դպրոցականներին շնորհավորելու, գիրք նվիրելու եւ նրանց հետ զրուցելու նպատակով սոցիալ-կրթական կենտրոնի աշխատակիցներն ու կամավորներն այցելեցին Գյումրու թիվ 6 եւ թիվ 9 հիմնական դպրոցներ եւ հանդիպեցին միջին դասարանների աշակերտների հետ:

Կենտրոնի կամավորներ Արեւիկ Գրիգորյանն ու Մարիամ Հակոբյանը երեխաներին ներկայացրին հետաքրքիր փաստեր Հովհաննես Թումանյանի կյանքից, զրուցեցին նրանց հետ ընթերցանության կարեւորության եւ մեր կյանքում գրքի ունեցած անփոխարինելի նշանակության մասին:

Հանդիպումները կոտրեցին արմատացած կարծրատիպերն այն մասին, թե պատանիները չեն ընթերցում. դպրոցականները զարմացրին իրենց գիտելիքներով ու պատրաստակամությամբ, հեքիաթների մեկնաբանություններով ու թումանյանական չափածոյի իմացությամբ: Գրքի տոնը վերածվեց Հովհաննես Թումանյանին նվիրված բաց դասի:

Առավել ակտիվ երեխաները գրքեր նվեր ստացան՝ խոստանալով ընթերցել դրանք եւ հաջորդ հանդիպմանը կիսվել իրենց տպավորություններով:

ԵՍԹԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները