Սրտանց կը ցանկամ, որ Յոյսը ըլլայ ձեր առաջին զգացումը Նոր տարուայ առաջին օրը: Յոյսը լոյս կու տայ կեանքին: Առանց յոյսի, աւելի լաւին, լաւէն լաւագոյնին երթալու ձգտումին` կեանքը յաճախ կը դառնայ ապրելու տափակ, միապաղաղ եւ վհատիչ ընթացք

 
ԳԱՐԵԳԻՆ
Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 1 (213), հունվար 2018 թ.  


 

       

ԱՄՓՈՓՎԵՑԻՆ 2017-Ի ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ

ոցիալ-կրթական կենտրոնում, 2017 թվականի ընթացքում, մեծաթիվ գործազուրկ անձինք մասնակցեցին մասնագիտական դասընթացների, որոնք իրականացվեցին ԵՀ «Հայաստանյան կլոր սեղան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Վարսահարդարման, դիմահարդարման, տարեցների խնամքի, տնային աշխատանքների, թխվածքների պատրաստման եւ ձեւավորման, խոհարարության դասընթացների մասնակիցները գործազուրկ անձինք էին, ովքեր, մասնակցելով այս ուսուցումներին, ձեռք բերեցին, աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող, նոր գիտելիքներ ու հմտություններ՝ դառնալով մրցունակ, նաեւ հնարավորություն ստանալով գտնել աշխատանք կամ ապահովել տնային ինքնազբաղվածությունը:

Ամփոփելով 2017 թվականին անցկացված ուսուցումները՝ սոցիալական աշխատողները շրջանավարտներին հանձնեցին հավաստագրեր: Միաժամանակ անցկացվեց նաեւ մոնիտորինգ՝ պարզելու նրանց գիտելիքների եւ հմտությունների մակարդակը, կիրառելիության կարողությունը, ուսուցման դրական ազդեցության աստիճանը եւ այլ հարցեր: Շրջանավարտներն ուղղորդվեցին Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոն, ուր կգրանցվեն որպես աշխատանք փնտրողներ՝ ձեռք բերած նոր մասնագիտություններով:

ՄԵԼԱՆՅԱ ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները