Սրտանց կը ցանկամ, որ Յոյսը ըլլայ ձեր առաջին զգացումը Նոր տարուայ առաջին օրը: Յոյսը լոյս կու տայ կեանքին: Առանց յոյսի, աւելի լաւին, լաւէն լաւագոյնին երթալու ձգտումին` կեանքը յաճախ կը դառնայ ապրելու տափակ, միապաղաղ եւ վհատիչ ընթացք

 
ԳԱՐԵԳԻՆ
Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 1 (213), հունվար 2018 թ.  


 

       

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ
ՍՈՑԻԱԼ-ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ոգու բանալին սերն է, իսկ երբ այդ հոգին խոցված է, վիրավոր, սերը պետք է պարուրվի անսահման հոգատարությամբ, անմնացորդ նվիրումով եւ պարզ ու մարդկային ջերմությամբ: Սոցիալ-կրթական կենտրոնի շահառուները տարբեր են թե՛ տարիքային ու բարոյահոգեբանական առանձնահատկություններով եւ թե՛ խնդիրներով, որոնք նրանց կենտրոն են բերել: Տարբեր են նաեւ մոտեցումները նրանցից յուրաքանչյուրի հանդեպ:

Երբ տեսնում ես մանկան բարի հայացք, որի խորքում ընտանեկան կոնֆլիկտներն ու բարդ միջանձնային հարաբերություններն են արտացոլված, դեռահասի բարդույթներ, որոնց հիմքում սոցիալական բազմազան դժվարություններ են ընկած, մասնագիտական կարողությունները ստորադասվում են մարդկային վերաբերմունքին, աշխատանքն իր տեղը զիջում է ընկերությանը, հոգեբանն էլ՝ վերածվում խորհրդատուի ու ընկերոջ:

Երեքից վեց եւ իննից տասնվեց տարեկան երեխաներն են կազմում կենտրոնի շահառու այն տարիքային խմբերը, որոնց հետ տարվում են բազմաբնույթ աշխատանքներ. կատարվում է ընտանիքի հետազոտություն, կարիքի գնահատում, ապա տարվում են անհատական եւ խմբային հոգեբանական զրույցներ: Փոքրերի տարերքը ավազային թերապիան է, մեծերինը՝ արտ թերապիան՝ գույների խառնիճաղանջ քաոսի մեջ նրանցից յուրաքանչյուրի ենթագիտակցական մտորումները: Հաջողություն գրանցելու կարեւորագույն նախապայմաններից է նաեւ ծնողների հետ տարվող աշխատանքը:

Աստված սիրով է ստեղծել մեզանից յուրաքանչյուրին: Իսկ մենք հաճախ ափսոսում ենք մեզ տրված այդքան մեծ սիրուց փոքրիկ պատառիկ հատկացնել նրան, ով դրա կարիքը շատ ունի:

ԳՈՀԱՐ ՀՈՎԵՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները