Սրտանց կը ցանկամ, որ Յոյսը ըլլայ ձեր առաջին զգացումը Նոր տարուայ առաջին օրը: Յոյսը լոյս կու տայ կեանքին: Առանց յոյսի, աւելի լաւին, լաւէն լաւագոյնին երթալու ձգտումին` կեանքը յաճախ կը դառնայ ապրելու տափակ, միապաղաղ եւ վհատիչ ընթացք

 
ԳԱՐԵԳԻՆ
Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 1 (213), հունվար 2018 թ.  


 

       

ԱՌԱՋԱՎՈՐԱՑ ՊԱՀՔ

«Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսները այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երեւան, թե ծոմ են պահում:
ՄԱՏԹ. Զ 16

ռաջավորացը Գրիգոր Լուսավորչի սահմանած առաջին պահքն է: Երբ վերջինս, Խոր Վիրապից դուրս գալուց հետո, գնում է հայոց այն ժամանակվա մայրաքաղաք Վաղարշապատ, նրան ընդառաջ են գալիս հայոց Տրդատ թագավորը, արքունիքն ու ժողովուրդը: Սուրբը վաթսուն օր քարոզում է մարդկանց Ավետարանի խոսքը, բացատրում Հին եւ Նոր Կտակարանների ճշմարտությունները, ապա ապաշխարության համար սահմանում հնգօրյա պահք:

Ս. Գրիգոր Լուսավորչի սահմանած այս պահքն ցայսօր էլ պահպանվում է Հայ Եկեղեցում եւ կոչվում է «Առաջավորաց»: Այդպես է կոչվում առաջինը կամ Մեծ Պահքից առաջ լինելու պատճառով: Այն նաեւ Ադամի անկման խորհուրդն ունի: Դրախտից դուրս գալուց հետո նախաստեղծները հինգ օր սուգ պահեցին՝ առանց ուտելու եւ խմելու, մինչեւ Տերը գթաց եւ մի հրեշտկի պատվիրեց մխիթարել նրանց: Աստված նաեւ խոստացավ Իր Միածնին ուղարկել՝ նրանց փրկության համար:

Նոյի ընտանքը եւս, մինչեւ անձրեւի տեղալը, հինգ օր շարունակ առանց ուտելու եւ խմելու մնաց: Սա ցույց է տալիս հնգօրա պահքի սրբությունը, որով մտնում ենք եկեղեցի եւ փրկվում մեղքերի ջրհեղեղից: Ի դեպ՝ Առաջավորաց պահքը հատուկ է միայն Հայ Առաքելական Եկեղեցուն: Այն նախորդում է Ս. Սարգիս զորավարի տոնին, որ նշվում է Առաջավորաց պահքի շաբաթ օրը: Ուստի այդ պատճառով այն հաճախ շփոթվում է տոնի հետ եւ թյուրիմացաբար կոչվում Ս. Սարգսի պահք:

Հայ Եկեղեցու կանոնով սրբերի տոների համար պահք չի սահմանված, հետեւաբար Ս. Սարգսի տոնը չի կարող պահք ունենալ: Առաջավորաց պահքին նախորդող կիրակի օրը բարեկենդան է:

Այդ պահքը մի բարի առիթ է, որպեսզի մենք կարողանանք հասկանալ, թե ինչ է կատարվում մեր ներաշխարհում, մեր հոգու խորքում եւ կարողանանք շտկել մեր սխալները:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները