Սրտանց կը ցանկամ, որ Յոյսը ըլլայ ձեր առաջին զգացումը Նոր տարուայ առաջին օրը: Յոյսը լոյս կու տայ կեանքին: Առանց յոյսի, աւելի լաւին, լաւէն լաւագոյնին երթալու ձգտումին` կեանքը յաճախ կը դառնայ ապրելու տափակ, միապաղաղ եւ վհատիչ ընթացք

 
ԳԱՐԵԳԻՆ
Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 1 (213), հունվար 2018 թ.  


 

       

ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅՈՒՆ ՏՅԱՌՆ ՄԵՐՈ ՀԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ

Եթե բոլորս ապրինք Քրիստոսի Ծննդյան խաղաղաբեր պատգամին հնազանդության մեջ, ուրիշ չի կրնա ըլլալ մեր ճամփան, քան այն, որ կտանի դեպի խաղաղություն, հաճություն…
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

ռաքելահաստատ Հայոց Եկեղեցին Աստվածահայտնության ութերորդ օրը՝ հունվարի 13-ին, անշարժ կերպով նշում է Քրիստոսի անվանակոչության տոնը: Տոնացույցում այդ օրը հիշատակվում է որպես թլփատության տոն թերեւս այն պատճառով, որ, հրեական օրենքի համաձայն, թլփատության արարողության առիթով էր անվանակոչություն կատարվում: Այդ սովորույթը գալիս էր դեռեւս հնուց:

Ըստ Հին Ուխտի՝ Աստված հրամայեց Աբրահամին, որ նրա սերնդակից բոլոր արու զավակները ծննդյան ութերոդ օրը թլփատվեն (Ծննդ. ԺԵ 12): Երկնային այդ հրահանգն անխափան կերպով շարունակվեց մինչեւ Մովսեսի ժամանակներն ու անցավ նրա սահմանած օրենքների շարքը: Այդ օրենքի գործադրությունը պարտադիր էր, իսկ չենթարկվողը պատժվում էր անգամ մահվամբ. «Ութերորդ օրը չթլփատված արուն թող վերանա իր ցեղի միջից, որովհետեւ խախտած կլինի Իմ ուխտը» (Ծննդ. ԺԷ 14):

Ուստի Հովսեփը եւ Մարիամը, որպես բարեպաշտ ու օրինապահ հրեաներ, ութ օրական Փրկչին տարան տաճար եւ, թլփատման արարողությունից հետո, անվանակոչեցին Հիսուս. «Երբ ութ օրերը լրացան, եւ Նա թլփատվեց, Նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացել մոր որովայնում» (Ղուկ. Բ 21): Այսինքն՝ ինչպես խորհում էր Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետը, եթե մենք անվանակոչվում ենք ծնվելուց հետո, ապա Հիսուս անվանակոչվեց ծննդից դեռեւս շատ առաջ, քանզի «Նա սկզբից Աստծո մոտ էր» (Հովհ. Ա 2):

Հիսուս կոչվեց Փրկիչ, որովհետեւ ուներ Փրկչի Իր գործն ու առաքելությունը: Այդ անունը հայտնի դարձավ Մարիամին ավետման օրը՝ Գաբրիել հրեշտակապետի, իսկ Հովսեփին՝ երազի միջոցով. «Մարիամը մի Որդի պիտի ծնի, եւ Նրա անունը Հիսուս պիտի դնես, քանի որ Նա պիտի փրկի Իր ժողովրդին մեղքերից» (Մատթ. Ա 21): Իսկ Քրիստոս բառը թարգմանաբար նշանակում է Օծյալ, այսինքն՝ աստվածային նախախնամությամբ երկիր առաքված՝ կարեւորագույն գործ կատարելու: Եսայու մարգարեության մեջ Քրիստոսին տրված է նաեւ Էմմանուել անունը, որ նշանակում է «Աստված մեզ հետ» (Մատթ. Ա 23-24): Քրիստոնեության տարածման ավելի վաղ ժամանակներում հրեա քրիստոնյաները շարունակում էին պահպանել թլփատության սովորույթը:

Բայց Պողոս Առաքյալն արգելեց դրա հետագա գործածությունը՝ փոխարինելով այն հոգու թլփատությամբ, որ է մկրտությունը:

Հունվարի 13-ին՝ տոնի ուրախ առիթով, առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց եւ «Հայր մեր»-ից առաջ օրվան պատշաճող քարոզ խոսեց Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը՝ մեկնելով տոնի ավետարանական դրվագը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները