Հավիտենական կյանք կերտելով՝ փրկենք մեզ եւ ուրիշներին մահվան կորստից՝ Տիրոջ Արքայության մեջ միմյանց հետ հանդիպելու եւ Տիրոջ երանությունը հավիտենապես ունենալու համար:

 
 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 12 (212), դեկտեմբեր 2017 թ.  


 

       

ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ Տ. ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆԻ ՈՒՂԵՐՁՆ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ

իրելի՛ հավատակից քույրեր եւ եղբայրներ.

Մենք կրկին կանգնած ենք պատմության ու ժամանակի այն ճամփաբաժանին, երբ հրաժեշտ ենք տալու հին տարուն եւ դիմավորելու ենք նոր՝ 2018 թվականը, որը, միաձույլ Աստվածահայտնությանը, իջնելու է հուսո բարձունքներից եւ իր հետ մեր օջախներ է բերելու մեր հոգիների Փրկչի Սուրբ Ծննդյան եւ հրաշափառ Հայտնության մեծ ավետիսը:

Հուսառատ հոգով հայրական օրհնություն ենք հղում մեր բարեպաշտ ու հավատավոր ժողովրդին՝ մաղթելով, որ նախախնամողն Աստված միշտ զորավիգ մնա ձեզ ու ձեր ընտանեկան հարկերին:

Սիրելինե՛ր, տարեմուտի հետ հրաժեշտ տանք այն ամենին, ինչը մեզ մտահոգության ու երկմտանքի առջեւ է կանգնեցնում եւ գոհունակ սրտով ու քրիստոնեական վառ հավատով դիմավորենք գալիք տարին՝ հուսալով առ բարին ու լավը եւ փառավորելով մանուկ Տիրոջը, Ում լուսաշող աստղը երկնքից ժպտում է մեզ եւ խոստանում մնալ մեր մշտարթուն պահապանն ու անխոտոր առաջնորդը:

Թող Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության շնորհներն առատապես բաշխվեն տնից տուն, սրտից սիրտ՝ ի բարօրություն ձեր օջախների եւ ի փառս բազմադարյան Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու:

Խորախորհուրդ այս պահին, ձեզ հետ միասին, ծնրադիր աղոթում ենք, որ Տիրոջ խաղաղության ոգին լուսավորի համայն աշխարհը, եւ ողջ մարդկությունն այդ լույսի ներքո գործի միասնաբար՝ իբրեւ որդիներ միեւնույն Երկնավոր Հոր: Թող հետայսու ձեր հոգիներում թագավորեն խինդը եւ Ամենակարող Աստծո խաղաղությունն ու սերը: Թող Աստված` պարգեւատուն բարիքների, առատացնողն ու արդարացնողը հույսերի, ընդունի մեր աղոթքը եւ օրհնի ամենքիս այսօր եւ միշտ եւ հավիտյան։

Շնորհավոր Նոր տարի:
«Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ,
Օրհնեալ է յայտնութիւնն Քրիստոսի»:

ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները