Հավիտենական կյանք կերտելով՝ փրկենք մեզ եւ ուրիշներին մահվան կորստից՝ Տիրոջ Արքայության մեջ միմյանց հետ հանդիպելու եւ Տիրոջ երանությունը հավիտենապես ունենալու համար:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 12 (212), դեկտեմբեր 2017 թ.  


 

       

ԳԱԼԴ ԲԱՐԻ ՆՈՐ ՏԱՐԻ

մանորը եւ Սուրբ Ծնունդը հոգում ունեցած հեքիաթների արթնացման ժամանակն է: Յուրաքանչյուրի հոգու խորքում սպասումներ են ծնվում` նորի, ապագայի, երազանքների, հրաշքի… Այս չքնաղ տոներին մենք ոչ միայն սպասում ենք մեր իղձերի իրականացմանը, այլ նաեւ փորձում կյանքի կոչել մեզ շրջապատողների ամանորյա ցանկությունները:

Դեկտեմբերի 25-ին սոցիալ-կրթական կենտրոնի աշխատակիցներն ու կամավորները միասին տոնեցին գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Այդ հեքիաթային տոնակատարության ընթացքում հնչեցին բազմաթիվ ամանորյա երգեր եւ անցկացվեցին հետաքրքիր խաղեր: Կենտրոնում տիրում էր հաճելի տոնական տրամադրություն, իսկ բոլոր մասնակիցները եւս մեկ անգամ «համոզվեցին», որ գոյություն ունի Ամանորի հրաշքը:

Շնորհավորում ենք բոլորիդ գալիք Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը` ցանկանալով խաղաղ երկինք, սեր եւ երջանկություն:

ԱՆԻ ՄԿՐՏՉՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները