Հավիտենական կյանք կերտելով՝ փրկենք մեզ եւ ուրիշներին մահվան կորստից՝ Տիրոջ Արքայության մեջ միմյանց հետ հանդիպելու եւ Տիրոջ երանությունը հավիտենապես ունենալու համար:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 12 (212), դեկտեմբեր 2017 թ.  


 

       

ԴՊՐՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՏՎՉՈՒԹՅՈՒՆ

եկտեմբերի 25-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Ս. Ստեփաննոս Նախավկայի հիշատակության օրը, որը նաեւ Եկեղեցու անդաստանում ծառայող սարկավագների տոնն է: Սբ. Ստեփաննոսը, ի սեր Քրիստոսի, առաջին նահատակն ու մարտիրոսը դարձավ եւ հարթեց նահատակության ու մարտիրոսության ճանապարհը՝ իր անձով ու կյանքով եւ քաջության անօրինակ դրսեւորումով նախանշելով նահատակության հաղթական ուղին: Այսօր մենք ոգեշնչվում ենք նրա նահատակության հանձնառու ոգով:

Հիրավի Ստեփաննոս Նախասարկավագն իր մեջ բյուրեղացնում է թե՛ անսահման հայրենասիրություն, թե՛ եկեղեցասիրություն եւ թե՛ նախանձախնդիր ու խոր հավատքով ապրելու խորհուրդը:

Նախավկայի հիշատակի ոգեկոչման օրը Ս. Յոթվերք մայր եկեղեցում, տոնի ուրախ առիթով, երեկոյան ժամերգությունից հետո, Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ, գերաշնորհ Տ. Միքայել եպս. Աջապահյանի օծյալ ձեռամբ, տեղի ունեցավ դպրության աստիճանի տվչություն: Սուրբգրային ընթերցվածների ու շարականների երգեցողության ուղեկցությամբ դպրության աստիճան ստացան Կարեն Խաչատրյանը, Արթուր Կիրակոսյանը եւ Հովհաննես Պապոյանը:

Արարողությանը ներկա էին հյուրեր, ծնողներ: Վերջում նորընծա դպիրներին իր հայրական օրհնությունը բաշխեց եւ անչափ հուզիչ խոսք հղեց Միքայել Սրբազանը: Բարեմաղթանքի խոսքում Սրբազան Հայրն առանձնակի շեշտեց հոգեւորականի պարտականության դժվարությունները, դրանց հաղթահարման ճանապարհին գործադրվելիք ջանքերը, նաեւ մաղթեց, որ դպիրներն առավել բարձր աստիճանների հասնեն իրենց աստվածատուր գործի խորդուբորդ ընթացքին:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները