Աղօթքն առանձնութիւն
մըն է մարդերէն, ըլլալու համար սակայն
միացում, գէթ մօտեցում
մը Աստուծոյ:
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 10 (210), Հոկտեմբեր 2017 թ.  


 

       

Լրահոսից

1 հոկտեմբերի - Տոն Վարագա Ս. Խաչի: Տոնի ուրախ առիթով Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Նույն օրը թեմակալ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանն այցելեց Ս. Նշան եկեղեցի եւ մասնակցեց մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն էր Տ. Նշան քհն. Պանֆյորովը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի հոգեբուխ քարոզ խոսեց եւ տոնի խորհուրդը մեկնեց Սրբազան Հայրը:

8 հոկտեմբերի - Ս. Յոթվերք մայր եկեղեցում, ձեռամբ Տ. Շիրակ ավ. քհն. Առաքելյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ քարոզ խոսեց Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը:

Նույն օրը Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը եղավ Ս. Սարգիս մատուռում, ուր պատարագում էր Տ. Փավստոս քհն. Սարգսյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշունչ քարոզ խոսեց Սրբազանը Հայրը:

15 հոկտեմբերի - Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավ. քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Նույն օրը թեմակալ Առաջնորդն այցելեց Աշոցք համայնքի Ձորաշեն գյուղ եւ, դպրոցի հանդիսությունների սրահում, մատուցեց Սուրբ եւ անմահ Պատարագ:

21 հոկտեմբերի - Սրբոց ավետարանչացն Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասու եւ Հովհաննու: Ս. Յոթվերք մայր եկեղեցում, տոնի ուախ առիթով, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը:

22 հոկտեմբերի - Ս. Աստվածածին եկեղեցում, ձեռամբ Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, «Երանելի են նրանք, ովքեր բնակվում են Տիրոջ տանը» բնաբանով, ոգեշինիչ քարոզ խոսեց Տ. Միքայել եպս. Աջապահյանը:

29 հոկտեմբերի - Գյուտ Ս. Խաչի: Սուրբ Աստվածածին եկեղեցում, ձեռամբ Տ. Շիրակ ավ. քհն. Առաքելյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: «Հայր մեր»-ից առաջ հանգամանալից քարոզ խոսեց Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը:

Նույն օրն Առաջնորդ Սրբազանն այցելեց Ս. Մինաս մատուռ, ուր օրվա պատարագիչն էր Տ. Փավստոս քհն. Սարգսյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հոգեհույզ քարոզ խոսեց Միքայել Սրբազանը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները