Աղօթքն առանձնութիւն մըն է
մարդերէն,
ըլլալու համար սակայն միացում, գէթ մօտեցում
մը Աստուծոյ:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 10 (210), Հոկտեմբեր 2017 թ.  


 

       

ՄԵԾ ՊԱՐԳԵՎԸ

արեկամներից մեկն ուսուցչին մի մուրհակ տվեց, որպեսզի դրանով իր չքավոր աշակերտներից մեկին, Կաղանդի առիթով, կոշիկ գնի: Թաղն աղքատ էր, ու բոլոր աշակերտներն էլ կոշիկի կարիք ունեին: Հետեւաբար ուսուցիչը խորհեց վիճակահանությամբ որոշել, թե ո՞ւմ պետք է տալ կոշիկը: Տղաներից մեկը՝ Սարոն, աղքատներից աղքատն էր: Նա երազում էր այդ նոր կոշիկի մասին եւ հաճախ էր կրկնում. «Եթե այդ կոշիկները ես շահեմ, Ս. Ծննդին, մեծ մայրիկիս հետ, Ս. Պատարագ կգնամ»: Սարոն ո՛չ հայր ուներ, ո՛չ մայր:

Վերջապես եկավ կաղանդը: Ուսուցիչը դասարանում մի խղճուկ ծառ հարմարեցրեց: Ծառի գագաթին ծածանվում էր մեծ պարգեւը՝ կոշիկի մուրհակը: Ծառի ճյուղերին ուրիշ մի քանի խղճուկ խաղալիքներ էին կախված: Քառակուսի թղթիկի վրա ամեն աշակերտ իր անունը պիտի գրեր, հետո ծալեր ու նետեր գլխարկի մեջ: Ուսուցիչը վերցրեց թղթիկներով լեցուն գլխարկը եւ խառնեց դրանք: Աշակերտները հայացքով ուսուցչի շարժումներին էին հետեւում: Ոմանք շատ լուրջ էին, ոմանք ժպտուն դեմքով: Սարոն դիտում էր՝ բթամատը բերանը դրած եւ խոր անձկությամբ տոգորուն: Ուսուցիչը հանեց բախտավոր թղթիկը:

- Սարո, - հայտարարեց նա շատ գոհ:

Եթե երկինքը գլխին փլչեր, այդքան չէր շշմի խեղճ փոքրիկը. նա դժգունեց, շվարեց եւ հայացքն այս ու այն կողմ պտտեցրեց: Ոչինչ չէր հասկանում, լսածին չէր հավատում: Հետո միանգամից աչքերը փայլեցին, դեմքը կարմրեց եւ սկսեց ուրախանալ: Երբեք նրան այդքան երջանիկ չէին տեսել:

Ուսուցիչը շարունակում էր բացել թղթիկները. երկրորդի մեջ եւս Սարո էր գրված: Երրորդ եւ չորրորդ թղթիկներն էլ բացեց եւ զարմանքով հաստատեց, թե բոլորի վրա Սարո է գրված: Նա հասկացավ, որ բարի ընկերները միացել էին՝ Սարոյի երազանքն իրականություն դարձնելու համար: Ուսուցիչը դժվարությամբ կարողացավ զսպել արցունքները. նա խոր հուզմունքով դիտում էր, իր երջանկության մեջ վերացած, Սարոյին ու մյուս ազնիվ աշակերտներին, ովքեր ժպտում էին եւ կարծես կամենում էին շնորհավորել միմյանց:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները