Աղօթքն առանձնութիւն մըն է
մարդերէն,
ըլլալու համար սակայն միացում, գէթ մօտեցում
մը Աստուծոյ:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 10 (210), Հոկտեմբեր 2017 թ.  


 

       

ԱԿՏԻՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ոկտեմբերի 16-ին սոցիալ- կրթական կենտրոնը հյուրընկալեց «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ» կազմակերպության հայաստանյան, Միջին Արեւելքի տարածաշրջանային, Պաղեստինի եւ Հորդանանի գրասենյակների տնօրեններին:

Այցի շրջանակներում հին եւ նոր գործընկերներին ներկայացվեց կենտրոնի գործունեությունը, ինչպես նաեւ, կենտրոնում իրականացվող, մեծահասակների կրթության մանրամասները:

Կողմերը քննարկեցին երկրների միջեւ համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները:

Այցն ամփոփվեց առաջնորդարանում, ուր բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանն ընդունեց պատվավոր հյուրերին:

«Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ» կազմակերպության աջակցությամբ սոցիալ-կրթական կենտրոնում իրականացվել եւ ներկայում էլ իրականացվում է մեծահասակների կրթություն, որի շրջանակներում, մասնագիտություն չունեցող, գործազուրկ անձանց հնարավորություն է ընձեռվում ձեռք բերել մասնագիտություն եւ ունենալ զբաղվածություն ու կայուն եկամուտ` աշխատաշուկայում պահանջարկ ունեցող նոր գիտելիքների ու հմտությունների շնորհիվ:

ԱՆԻ ՄԿՐՏՉՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները