Աղօթքն առանձնութիւն մըն է մարդերէն, ըլլալու համար սակայն միացում, գէթ մօտեցում
մը Աստուծոյ:

 
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 10 (210), Հոկտեմբեր 2017 թ.  


 

       

ՌՈՒՍԹԱՎԵԼԻ ՓՈՂՈՑՈՒՄ ՆՈՐՈՎԻ Է ԿԵՐՏՎԵԼ
ՀԻՆ ԳՅՈՒՄՐԻՆ

ոկտեմբերի 18-ին Գյումրիում պաշտոնապես շահագործման հանձնվեց, ամբողջովին վերանորոգված, Ռուսթավելու անվան փողոցը, որն այսօր ներկայանում է իր գեղեցիկ ավանդույթներով, ճարտարապետական ինքնատիպ լուծումներով: Փողոցի վերականգնումն իրականացվել է «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում, որը շարունակական է: Իրականացվել են Ռոսթավելի փողոցի մոտ 9000 քմ մակերեսի հիմնանորոգման աշխատանքները: Ամբողջությամբ վերականգնվել են փողոցի կոմունիկացիոն համակարգերը (գազատար, ջրատար խողովակներ, էլեկտրալարեր եւ այլն): Փողոցը սալապատվել է գրանիտե նոր սալաքարերով եւ ամբողջությամբ կահավորվել (լուսավորություն, նստարաններ, ծաղկամաններ): Փողոցի վերականգնման նախագծային աշխատանքներն իրականացրել է «Հայնախագիծ» ԲԲ ընկերությունը:

Ներկա էին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ եւ այլոք:

Բացման հանդիսավոր արարողակարգն սկսվեց թեմակալ Առաջնորդի օրհնությամբ ու աղոթքով:

Միքայել Սրբազանի խոսքից հետո, ներկաներին ողջունեց եւ փողոցի բացման կապակցությամբ շնորհավորեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ խոսելով Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի, դրա շրջանակներում Գյումրիում իրականացված աշխատանքների, հետագա անելիքների մասին՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով բոլոր այն անձանց, ովքեր նախաձեռնել եւ կյանքի են կոչել Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագիրը, հանձինս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի:

2018 թվականի մարտից, ըստ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի եւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի, վերականգնվելու է նախ Շիրազի փողոցը, ապա նաեւ հարակից տարածքներն ու փողոցները:

Վարչապետը մոտ երեք ժամ ոտքով շրջեց քաղաքի պատմական փողոցներով, մեկ առ մեկ ուսումնասիրեց հին կառույցները՝ երբեմն անսպասելի ներս մտնելով, երբեմն էլ հիացական կրկնելով. «Չափազանց սիրուն է»: Կառավարության ղեկավարն իր շրջայցի ամբողջ ընթացքում ժպտում էր: Ռուսթավելու փողոցի բացումը տոնի վերածած գյումրեցիներն ստեղծել էին հին Գյումրվա կոլորիտը. փողոցով շրջում էր ֆայտոնը, տղամարդիկ, գյումրեցու ավանդական «շապխները» (գլխարկները) հանելով, բարեւում էին վարչապետին, հարսները նրա ոտքերի տակ էին ավլում, փողոցով զբոսանքի էին դուրս եկել, Գյումրվա ավանդական հագուստներով, հարսն ու փեսան: Փողոցի ամեն հատվածում Գյումրուն բնորոշ ուտեստներով սեղան էր բացված: Վարչապետին հյուրասիրում էին, նոր ճանապարհում:

Յուրաքանչյուր շենքի տակ մի անակնկալ էր սպասվում վարչապետին: Մհեր Մկրտչյանի թանգարանից դուրս էին հանել դերասանի հագուստը, իրերը: Անգամ «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի «կոմոդն» էին դուրս բերել: Փողոցի կենտրոնական հատվածում վարչապետի պատվին ռոք երաժշտություն էին նվագում, քիչ հեռու հնդիկների ազգային պարն էր ներկայացվում, մեկ այլ տեղ նկարների ցուցահանդես էր, վերեւի հատվածում դհոլների զարկն էր կանչում:

Փողոցի կենտրոնում վարչապետին կանգնեցրին ֆայտոնչիները՝ բարեւելով ու նրա պատվին Գյումրվա ավանդական պար պարելով: Նկատելի էր, որ կառավարության ղեկավարը փոքր-ինչ զարմացած էր. մի կողմից պատմական շքեղ կառույցներն էին նրա ուշադրությունը գրավում, իսկ մյուս կողմից էլ՝ գյումրեցիների ավանդական սեղաններն ու ավանադույթները: Կարեն Կարապետյանը շրջեց նաեւ Շիրազի փողոցով, եղավ իր գնած կառույցի մոտ, հասավ Աբովյան ճեմափողոց, որտեղից կարծես չէր ուզում առաջ շարժվել եւ խնդրում էր իրեն հատ-հատ ներկայացնել յուրաքանչյուր շենքի պատմությունը:

Վարչապետը ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ՝ շեշտելով, որ Ռուսթավելու անվան փողոցն իրեն շատ է դուր եկել: Լրագրողների այն հարցին, թե Գյումրիում միայն մի շենք է գնե՞լ իր ընտանիքը, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Դեռ մեկն է»: Այն հարցին, թե ինչո՞ւ է հիմնադրամը գաղտնի պահում Գյումրու կենտրոնում ներդրումներ կատարող անձանց անունները, վարչապետն ասաց. «Մասնավոր կյանքի իրավունքը պարտադրում է, որ որեւիցե մեկն այլ անձի վերաբերյալ տեղեկատվություն չտրամադրի, եթե այդ անձը չի ուզում, ճի՞շտ է»:

Իսկ, հյուրատներից ու ռեստորաններից զատ, այլ շինություններ կառուցվելո՞ւ են արդյոք Գյումրու «Կումայրի» արգելոցում հարցին վարչապետը պատասխանեց, որ «Կումայրի» արգելոցի ֆոնդը փողոցները կբաժանի հատվածների ու սեփականատերերին խորհուրդ կտա, թե որ հատվածում ինչ կարելի է կառուցել: Կարեն Կարապետյանի խոսքով՝ վերակառուցման, շինարարական աշխատանքների ընթացքում պահպանելու են Գյումրու կոլորիտը, ինքնատիպությունը, նույնիսկ կան հատվածներ, որոնց չեն դիպչելու:

Այն հարցին, որ եթե հաջորդ տարի չշարունակի պաշտոնավարել, նրա ներդրումները Գյումրիում շարունակակա՞ն են լինելու, վարչապետը պատասխանեց. «Եթե նույնիսկ չշարունակեմ, ներդրումները շարունակական են լինելու»:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները