Սէրը, ոսկի կամուրջի մը պէս, երկինքը երկրին կը կապէ, զԱստուած կ՛իջեցնէ երկիր
եւ մարդը կը բարձրացնէ երկինք...

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 9 (209), Սեպտեմբեր 2017 թ.  


 

       

ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ԾՆՈՒՆԴԸ

եպտեմբերի 8-ին բոլոր Քրիստոնյա Եկեղեցիները, անփոփոխ կերպով, տոնում են Սբ. Կույս Մարիամի «ամենօրհնյալ» ծնունդը: Նա զավակն էր բարեպաշտ ծնողներ Հովակիմի, որ սերում էր մարգարե ու թագավոր Դավթի ցեղից եւ քահանայապետ Ահարոնի ցեղի դուստր Աննայի: Նրանք զավակ չունեին եւ միշտ աղոթում ու խնդրում էին Աստծուն, որ իրենց զավակ պարգեւի՝ խոստանալով մանկանն Աստծուն ընծայել, քանի որ անզավակությունն անպատվություն էր:

Մի օր, երբ Հովակիմը տաճարում Տիրոջը զոհ էր մատուցում, քահանայապետը չընդունեց այն՝ պատրվակելով, որ Աստծուց «անիծվածն» արժանի չէ ընծա մատուցել: Հովակիմը դուրս եկավ տաճարից եւ, տուն վերադառնալու փոխարեն, առանձնացավ անապատում, ուր անդադար աղերսում էր Աստծուն հանել իրենց անզավակության անպատվելի վիճակից: Աննան էլ իր հերթին անտրտունջ Տիրոջ բարեգթությունն էր խնդրում: Նրանց աղոթքները լսելի եղան. Գաբրիել հրեշտակապետը հայտնվեց Հովակիմին ու Աննային եւ հայտնեց, որ նրանք դուստր կունենան եւ կանվանեն Մարիամ, իսկ ժողովուրդները կցնծան այդ ծննդով, քանի որ նրա միջոցով ողջ աշխարհին փրկություն կշնորհվի:

Ծնողներն իրենց աստվածընծա մանկանը, երեք տարի պահելուց հետո, ի կատարումն ուխտի, տարան Երուսաղեմի տաճար՝ Տիրոջն ընծայելու: «Անապական կույս» Մարիամը դարձավ աստվածային այն դուռը, որի միջոցով փայլեց «Արդարության Արեգակը»՝ մեր Տեր Հիսուս Քրիստոս:

Տարբեր մարգարեների կողմից կանխատեսվել էր Սբ. Մարիամ Աստվածածնի մասին, ուստի նա այն «Կույսն էր, որ պիտի հղանար ու որդի ծներ եւ նրա անունը պիտի լիներ Էմմանուել» (Եսայի Է 14): Աստվածածնի միջոցով նորոգվեց ողջ մարդկային ցեղը, եւ նախամայր Եվայի տխրությունն ուրախության վերածվեց: Հայ եկեղեցում Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնը հաստատուն կերպով սկսել է տոնվել 13-րդ դարից:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները