Սէրը, ոսկի կամուրջի մը պէս, երկինքը երկրին կը կապէ, զԱստուած կ՛իջեցնէ երկիր
եւ մարդը կը բարձրացնէ երկինք...

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 9 (209), Սեպտեմբեր 2017 թ.  


 

       

ՀԵՔԻԱԹԻ ԺԱՄ ԱՄԵՆԱԿՐՏՍԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

որ ուսումնական տարին գիտելիքներ ձեռք բերելու համար լավագույն սկիզբն է ոչ միայն դպրոցականների, այլեւ նախակրթարանների սաների համար: Սոցիալ-կրթական կենտրոնի նախակրթարանների սաները հաճույքով եւ պատրաստակամորեն են ընդգրկվում ուսումնական գործընթացում, ինչը նրանց հնարավորություն է տալիս հետագայում առանց խոչընդոտների եւ հեշտությամբ վարժվել դպրոցական առօրյային:

Հիմնական պարապմունքներից զատ երեխաների համար շաբաթական մեկ անգամ ընթերցվում են տարբեր ժողովուրդների հետաքրքիր եւ բազմաբովանդակ հեքիաթներ: Սաները սիրով են սպասում «Հեքիաթի ժամ»-ին, քանի որ նրանց են ողջունելու կախարդական հերոսներ, խորամանկ կենդանիներ, բարի փերիներ եւ քաջ արքայազներ:

Փոքրիկ ունկնդիրներն ամեն անգամ ուրախանում են բարու հաղթանակով, իրենց սիրելի հերոսների հնարամտությամբ ու խելքով: Ընթերցանության ավարտին երեխաները կրկնում են ընթացքում հնչած նոր բառերը, ինչպես նաեւ ամփոփում այն՝ առանձնակի մատնանշելով տվյալ հեքիաթից իրենց սովորածը:

Ե. ԳՐԻԳՈՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները