Ոսկի թելն է կյանքը, օղակներ ենք մենք: Օղակները կկոտրվեն եւ կգնան: Վայ այն օրվան, որ շղթան կոտրվի, ոսկի թելը կտրվի: Այն ժամանակ է, որ մարդկությունը կանգ կառնի, եւ մենք այլեւս թանգարանված մի ազգ կդառնանք։

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 7 (207), Հուլիս 2017 թ.  


 

       

ԱՐՎԵՍՏԸ ԹԵՎԵՐ Է ՏԱԼԻՍ

եղեցիկն զգալու եւ գնահատելու կարողությունը երեխայի դաստիարակության կարեւոր բաղադրիչներից է: Առանց ուղղորդված եւ շարունակական աշխատանքի հնարավոր չէ անձի համակողմանի եւ ներդաշնակ ձեւավորումը: Այս էր սոցիալ-կրթական կենտրոնի ամառային ճամբարի սաների` օգոստոսի 4-ին Գյումրու Ասլամազյան քույրերի պատկերասրահ այցի հիմնական նպատակը:

Մանկավարժական հատուկ մոտեցման շնորհիվ էքսկուրսավար Գոհար Սմոյանը կարողացավ երեխաներին մտովի տեղափոխել մեկ այլ` գեղանկարչության կախարդական աշխարհ` բացելով արվեստի հետաքրքիր ու զարմանահրաշ դռները:

Այցելությունը վերածվեց նկարչության յուրատեսակ դասի. երեխաները ոչ միայն ծանոթացան գյումրեցի հայտնի նկարիչ Արարատ Սարգսյանի` հին ու նոր Գյումրին պատկերող, ցուցադրությանը, Մարիամ Ասլամազյանի դիտարժան աշխատանքներին, այլեւ, էքսկուրսավարի օգնությամբ, իմացան կամ վերհիշեցին գեղանկարչությանն առնչվող հիմնական հասկացությունները:

Այցն ավարտվեց ցեղասպանության վերաբերյալ կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությամբ:

Ե. ԳՐԻԳՈՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները