Ոսկի թելն է կյանքը, օղակներ ենք մենք: Օղակները կկոտրվեն եւ կգնան: Վայ այն օրվան, որ շղթան կոտրվի, ոսկի թելը կտրվի: Այն ժամանակ է, որ մարդկությունը կանգ կառնի, եւ մենք այլեւս թանգարանված մի ազգ կդառնանք։

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 7 (207), Հուլիս 2017 թ.  


 

       

ՆՈՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ` ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ոցիալ-կրթական կենտրոնում շարունակվում են, խոցելի ընտանիքների կանանց համար, կազմակերպվել մասնագիտական դասընթացներ, որոնք հնարավորություն կտան, տնակներում բնակվող, մասնագիտություն չունեցող եւ գործազուրկ, մասնակիցներին ձեռք բերել զբաղվածություն եւ ստանալ կայուն եկամուտ` շնորհիվ նոր, աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող գիտելիքների ու հմտությունների: Մասնագիտական դասընթացները գործազուրկներին ընձեռում են աշխատանք գտնելու իրական հնարավորություն:

Ծրագիրն իրականացվում է ԵՀ միջեկեղեցական հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

«Վարսահարդարում» եւ «Դիմահարդարում» մասնագիտական դասընթացների հերթական փուլը մեկնարկեց 2017 թվականի հունիսի 2-ին: Անցած երկու ամիսների ընթացքում 26 մասնակիցներ ձեռք բերեցին նոր եւ ժամանակակից մասնագիտություններ՝ հմուտ դասընթացավարներ Անգին Հովհաննիսյանի եւ Ռոզա Մինասյանի ամենօրյա հետեւողական աշխատանքի շնորհիվ:

Երկամսյա դասընթացի վերջում մասնակիցները հանձնեցին ավարտական քննություն, որին ներկա էին Գյումրու «Զբաղվածության տարածքային կենտրոն»-ի տնօրեն Ա. Ադամյանը, սոցիալական ծառայությունների ներկայացուցիչներ, «Դեպի առաջ», «Գյումրին առանց տնակների», «Առավոտ» եւ այլ գործընկեր կազմակերպություններ, որոնց շահառուների ցանկից եւս ընտրվել էին մասնակիցներ: Ներկա էին նաեւ գեղեցկության սրահների տնօրեններ եւ ոլորտի կայացած մասնագետներ:

Լավագույն մասնակիցների տվյալները գրանցվեցին մի քանի գեղեցկության սրահներում` հետագայում աշխատանքի հրավիրելու նպատակով, իսկ դիմահարդար Գոհար Թադեւոսյանը հնարավորություն ընձեռեց վեց լավագույն մասնակիցների` հաճախել դիմահարդարման լրացուցիչ՝ վերապատրաստական դասերի:

Ե. ԳՐԻԳՈՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները