Ոսկի թելն է կյանքը, օղակներ ենք մենք: Օղակները կկոտրվեն եւ կգնան: Վայ այն օրվան, որ շղթան կոտրվի, ոսկի թելը կտրվի: Այն ժամանակ է, որ մարդկությունը կանգ կառնի, եւ մենք այլեւս թանգարանված մի ազգ կդառնանք։

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 7 (207), Հուլիս 2017 թ.  


 

       

«ՀՈՒՅՍՈՎ ՈՒՐԱԽԱՑԵ՛Ք, ՆԵՂՈՒԹՅԱՆ
ՀԱՄԲԵՐԵՑԵ՛Ք, ՀԱՃԱԽԱԿԻ ԱՂՈԹԵ՛Ք»

արեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, 2003 թվականին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բացվեց ՔԿՀ հոգեւոր ծառայության գրասենյակը, որն այսօր համալրված է յոթը հոգեւոր սպասավորներով՝ Ռուբեն Վարդապետ Զարգարյանի գլխավորությամբ:

Մայր Աթոռի հոգեւոր ծառայությունն իր առաքելությունն իրականացնում է երեք հիմնական ուղղություններով՝ ի խնդիր ազատազրկվածների վերափոխման, բանտային ծառայողների հոգեւոր կյանքի զորացման եւ ազատազրկվածների ընտանիքներին հոգեւոր, բարոյական ու սոցիալական աջակցության:

Վերջինիս առաքելությամբ, 2017 թ. հուլիսի 26-ին, գրասենյակի հոգեւոր սպասավորները, Ռուբեն Վարդապետ Զարգարյանի նախաձեռնությամբ եւ գլխավորությամբ, այցելեցին Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոն: Այցի նպատակն էր առավել կարիքավոր ընտանիքներին տրամադրել հոգեւոր, բարոյական եւ սոցիալական աջակցություն:

Գործն սկսելուց առաջ ստանալով Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի օրհնությունը` հյուրերը, թեմի հոգեւոր սպասավորներ Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանի եւ Տ. Փառեն քհն. Պետրոսյանի, ինչպես նաեւ սոցիալ-կրթական կենտրոնի սոցիալական աշխատող Հռիփսիմե Պալյանի ուղեկցությամբ, տնայցեր կատարեցին: Նրանք հանդիպեցին, կենտրոնի շահառուների ցանկից նախապես ընտրված, հինգ ընտանիքների (ազատազրկվածների, պրոբացիայի շահառուների, տնակում բնակվող վեց եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցողների) հետ:

Այցելուներն ընտանիքներին նվիրեցին, Մայր Աթոռի կողմից տրամադրված, Նոր Կտակարան, սնունդ եւ գրենական պիտույքներ: Շահառուները ստացան նաեւ դրամական աջակցություն՝ Ավստրալիայում բնակվող մեր հայրենակիցներ Կարո եւ Թամարա Մկրտչյան ամուսինններից:

ՀՌԻՓՍԻՄԵ ՊԱԼՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները