Աղօթելն Ասոուծոյ հետ հաղորդութեան այն պահն է, որ մարդուն միտքը կը լուսաւորէ, սիրտը կը զօրացնէ, հոգին կազնուացնէ եւ կամքը կը լարէ դէպի բարին։
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 5 (205), Մայիս 2017 թ.  


 

       

Լրահոսից

7 մայիսի - Կարմիր կիրակի։ Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց ձեռամբ Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանի, հընթացս որի ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակը` Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձի առիթով։

14 մայիսի - Տոն Երեւման Ս. Խաչի։ Ս. Յոթվերք եկեղեցում, տոնի ուրախ առիթով, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանի։ Սուրբ Նշան եկեղեցում օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Նշան քհն. Պանֆյորովը։

Նույն օրը Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանն այցելեց Ս. Հակոբ եկեղեցի, ուր պատարագում էր Տ. Ռուբեն քհն. Գասպարյանը։ Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի հոգեհույզ քարոզ խոսեց Սրբազան Հայրը։

21 մայիսի - Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում Սուրբ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավ. քհն. Հակոբյանը։ Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հանգամանալից քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը։

25 մայիսի - Համբարձում։ Առաջնորդանիստ Սուրբ Յոթվերք եկեղեցում, տոնի ուրախ առիթով, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ։ Օրվա պատարագիչն էր Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը։ Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, տոնի խորհուրդը մեկնեց եւ հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը։

28 մայիսի - Երկրորդ Ծաղկազարդ։ Սուրբ Յոթվերքում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ։ Օրվա պատարագիչն է Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը։ Սրբազան արարողության ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշունչ քարոզ խոսեց թեմակալ Առաջնորդը։

Սրբազան արարողության ընթացքում կատարվեց գոհաբանական մաղթանք Հայաստանի Հանրապետության անկախության 99-րդ տարեդարձի առիթով։

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները