Աղօթելն Ասոուծոյ հետ հաղորդութեան այն պահն է, որ մարդուն միտքը կը լուսաւորէ, սիրտը կը զօրացնէ, հոգին կազնուացնէ եւ կամքը կը լարէ դէպի բարին։

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 5 (205), Մայիս 2017 թ.  


 

       

ԲԱՆԱՎԻՃՈՒՄ ԵՆ ԱՆԳԼԻԱԽՈՍՆԵՐԸ

իրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնն ապրիլի 25-ին անցկացրեց բանավեճ՝ Անգլերեն լեզվի օրվա կապակցությամբ, որ նշվում է ապրիլի 23-ին` անգլիացի նշանավոր բանաստեղծ եւ թատերագիր Ուիլյամ Շեքսպիրի ծննդյան ու մահվան օրը։ Այդ կապակցությամբ բանավեճն ընթացավ անգլերեն լեզվով։

Բանավեճին մասնակցեցին Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի «Անգլերեն լեզու եւ գրականություն» բաժնի ուսանողները, ովքեր կարողացան անգլերենով անկաշկանդ հաղորդակցվել եւ բանավիճել արդիական յոթը թեմայի շուրջ։ Խաղում առկա էին առողջ մրցակցություն, դիպուկ հարցադրումներ, մտքի եւ խոսքի ճկունություն։

Մրցատյանի կազմում էին ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորներ Թոնգ Դոն եւ Սառա Սմիթը, ովքեր, սոցիալ-կրթական կենտրոնի կամավորների համակարգողի հետ, բանավեճի երեք փուլի արդյունքում, հաղթող ճանաչեցին «Miracle» (հրաշք) թիմին՝ շնորհելով հավաստագիր եւ անգլերեն գրքեր կենտրոնի կողմից։

ԱՆԻ ՄԿՐՏՉՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները