Աղօթելն Ասոուծոյ հետ հաղորդութեան այն պահն է, որ մարդուն միտքը կը լուսաւորէ, սիրտը կը զօրացնէ, հոգին կազնուացնէ եւ կամքը կը լարէ դէպի բարին։

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 5 (205), Մայիս 2017 թ.  


 

       

ՏԱՐԵՑՆԵՐՆ ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

պրիլի 28-ին սոցիալ-կրթական կենտրոնի տարեցները, աշխատակիցների եւ կամավորների ուղեկցությամբ, այցելեցին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան, ուր մեծ ոգեւորությամբ լսեցին պատմություններ վարպետի մասին։ Ոգեւորությունն այնքան մեծ էր, որ տարեցներից մեկն սկսեց նվագել ու երգել Իսահակյանի՝ «Սիրեցի յարս տարան» բանաստեղծության բառերով գրված երգը, իսկ մի քանիսն էլ ասմունքեցին հատվածներ բանաստեղծի հայտնի ստեղծագործություններից։

Տարեցների այցը տուն-թանգարան ոչ միայն նրանց մոտ ամբողջացրեց արվեստագետի թողած ժառանգության պատկերը, այլեւ մեծապես օգնեց ավելի խոր հասկանալ նրա բուն ստեղծագործության էությունն ու գեղագիտական սկզբունքները։

Տարեցները խորին շնորհակալություն հայտնեցին տուն-թանգարանի տնօրինությանը՝ իրենց հյուրընկալելու համար եւ խնդրեցին կենտրոնի սոցիալական աշխատողին հաջորդ անգամ այցելել Հովհաննես Շիրազի տուն-թանգարան։

ՀՌԻՓՍԻՄԵ ՊԱԼՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները