Աղօթելն Ասոուծոյ հետ հաղորդութեան այն պահն է, որ մարդուն միտքը կը լուսաւորէ, սիրտը կը զօրացնէ, հոգին կազնուացնէ եւ կամքը կը լարէ դէպի բարին։

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 5 (205), Մայիս 2017 թ.  


 

       

«ԳՅՈՒՄՐՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԾՐԱԳԻՐԸ

ոցիալ-կրթական կենտրոնը, ԵՀ միջեկեղեցական հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի աջակցությամբ, 2017 թ. սկսել է իրականացնել «Գյումրու սոցիալական կենտրոն» սոցիալական եւ կրթական ծրագիրը՝ տնակներում բնակվող, անօթեւանի կարգավիճակ ունեցող, սոցիալապես խոցելի, մասնագիտություն չունեցող եւ գործազուրկ ընտանիքների համար։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Գյումրի քաղաքի, սոցիալապես անապահով, ութսուն խոցելի ընտանիքների հնարավորությունների եւ ներուժի զարգացում՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագիտական եւ արհեստագործական դասընթացների, սոցիալական աջակցության եւ իրազեկության բարձրացման միջոցով։

Մայիսի 11-ին տեղի ունեցավ սոցիալ-կրթական կենտրոնի սոցիալական ուղղության եւ ծրագրային պատասխանատուների, սոցիալական աշխատողների, հոգեբանի հանդիպումը «Վարսահարդարում» եւ «Դիմահարդարում» մասնագիտական դասընթացների շահառուների հետ։ Նրանց եւս մեկ անգամ ներկայացվեց ծրագիրն իր բոլոր բաղադրիչներով։ Սոցիալական աշխատողների ու հոգեբանի կողմից ձեւավորվեցին շահառուների փոքր խմբեր՝ նրանց հետ սոցիալական ու հոգեբանական աշխատանք իրականացնելու նպատակով։

ԱՆԻ ՄԿՐՏՉՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները