Աղօթելն Ասոուծոյ հետ հաղորդութեան այն պահն է, որ մարդուն միտքը կը լուսաւորէ, սիրտը կը զօրացնէ, հոգին կազնուացնէ եւ կամքը կը լարէ դէպի բարին։

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 5 (205), Մայիս 2017 թ.  


 

       

ՆՇՎԵՑ ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆԸ

այաստանյայց Առաքելական Եկեղեցին մայիսի 25-ին տոնախմբեց մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Համբարձումը։

Քրիստոս, հետհարության քառասուն օրերի ընթացքում, չդադարեց քարոզել։ Նա մարդկանց մեջ սերմանեց նաեւ համբերություն ու արիություն, համբերություն՝ հույսով սպասելու Իր՝ նախապես տված խոստման իրագործմանը. «Եթե ես գնամ, ձեզ համար տեղ կպատրաստեմ, դարձյալ կգամ եւ ձեզ կվերցնեմ ինձ մոտ, որպեսզի ուր ես եմ, այնտեղ նաեւ դուք լինեք»։ Քրիստոսի համբարձումը չէր նշանակում Աստծո եւ մարդու միջեւ հարաբերությունների խզում. այն եզրափակումն էր միայն Քրիստոսի երկրային առաքելության։ Ժամանակն էր երկինք համբառնալու եւ Հոր աջ կողմում նստելու (ՄՐ. ԺԶ 19), քանի որ, ինչպես Ինքն էր ասել, «եթե Ես չգնամ, Մխիթարիչը չի գա ձեզ մոտ» (ՀՀ. ժԶ 7)։

Համբարձման տոնը ժողովրդին հայտնի է նաեւ «Վիճակ» եւ «Ջանգյուլում» անուններով։ Վիճակ գցելու ավանդությունը զուգորդվում է Համբարձման տոնի հետ։ Երբ Հուդան, դավաճանության պատճառով, դուրս մնաց Առաքյալների շարքից, վերջիններս, իրենց թիվը կրկին տասներկու դարձնելու համար, վիճակ գցեցին երկու արժանավորների՝ Հովսեփ Բարսաբայի ու Մադաթիայի միջեւ եւ աղոթելով ասացին. «Տե՛ր, դու որ գիտես բոլորի սրտերը, ցույց տուր այս երկուսից մեկին, որին ընտրեցիր, որպեսզի առնի վիճակն այն պաշտոնի եւ առաքելության, որից Հուդան ընկավ՝ իր տեղը գնալու համար»։

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Ամեն տարվա նման՝ այս անգամ նույնպես, Սուրբ Հակոբ եկեղեցու կիրակնօրյայի սաները տոնակատարությունն սկսեցին մեկ օր առաջ։ Հին ավանդույթի համաձայն՝ յոթն աղջիկներ, կուժ վերցնելով, յոթն աղբյուրից ջուր հավաքեցին, ապա ջրի մեջ լցրին իրենց իրերը, ավելացրին յոթը տեսակի ծաղիկներ եւ գիշերը, վիճակների հետ, թողեցին եկեղեցում։

Մայիսի 25-ին կիրակնօրյայի սանեը, մշակութային բաժնի ուսուցիչները, եկեղեցու աշխատակիցները, տոնի ուրախ առիթով, ուխտագնացության մեկնեցին Մարմաշենի վանական համալիր։ Նախքան մեկնելը՝ ուխտավորներին իր օրհնությունը հղեց եւ օրվա խորհուրդը մեկնեց Ս. Հակբի հոգեւոր հովիվ Տ. Վարուժան քհն. Տերտերյանը։

Տեղ հասնելով՝ ուխտավորները եկեղեցում միասնական աղոթք առաքեցին առ Աստված, այնուհետեւ բակում, տրամադրող միջավայրում, տեղի ունեցավ վիճակահանությունը։ Մասնակիցները ջրով եւ ծաղիկներով լցված սափորից մեկ առ մեկ հանեցին, վաղօրոք այնտեղ նետած, իրենց իրերը՝ զուգընթաց արտասանվող երկտողերից ակնկալելով Աստծո խոսքը, որն առաջնորդելու էր նրանց աստվածահաճ ուղով։

ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները