Ապրիլեան նահատակներու ոգեկոչման այս նուիրական պահուն ամէն մարդ կոչուած է իր հոգիին խորը իջնելու ու հարց տալու ինքն իրեն. «Ո՞վ եմ ես»։ Ե՞մ այն, ինչ նահատակներս կուզեն որ ըլլամ։ Ե՞մ այն, ինչ Աստուած կուզէ որ ըլլամ։ Ե՞մ այն, ինչ իմ հայութիւնը կուզէ որ ըլլամ…

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 4 (208), Ապրիլ 2017 թ.  


 

       

ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ

վագ Հինգշաբթին պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչն ստեղծեց ձկներին ու թռչուններին։ Այս օրը հինգերորդ ժամանակաշրջանի խորհուրդն ունի, երբ Իսրայելի զավակները կերան զատկական գառը, մկրտվեցին ամպի ու ծովի մեջ, անապատում կերան երկնքից իջած մանանան եւ ըմպեցին վիմաբուխ աղբյուրից (Ելք ԺԲ, ԺԴ, ԺԶ, ԺԷ)։

Ավագ Հինգշաբթի կամ Բաղարջակերաց օրը Տերը գալիս է Վերնատուն, որ Եկեղեցու օրինակն է, ուտում զատկական գառը, լվանում աշակերտների ոտքերը, նրանց հաղորդ դարձնում Իր Մարմնին ու Արյանը՝ այսպիսով հաստատելով Ս. Պատարագի խորհուրդը, իսկ գիշերը ելնում է Ձիթենյաց լեռ, Իր աստվածային գլուխը գետին խոնարհելով, աղոթում Հորը եւ ձերբակալվում (ՄՏ. ԻԶ 17-46)։ Տերը նախ լվանում է աշակերտների ոտքերը, ապա տալիս Իր Մարմինն ու Արյունը՝ կամենալով նախ սրբել նրանց ադամական մեղքից եւ հետո՝ տալ Ս. Խորհուրդը։

Առավոտյան եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ։ Կատարվում է Ոտնալվայի արարողություն։ Քրիստոս, վերջին ընթրիքից հետո, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է Իր աշակերտների ոտքերը։ Այդպես էլ հայկական եկեղեցում, Տիրոջ օրինակով, քահանան ծնրադիր լվանում է 12 մանուկների կամ եկեղեցու սպասավորների ոտքերը եւ օծում օրհնված յուղով։ Ավագ Հինգշաբթի երեկոյան կատարվում է Խավարման կարգ, որը վերաբերում է Ավագ Ուրբաթին՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը։ Արարողության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշեցնում են Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում, Նրա մատնությունը, անարգվելը, Պետրոսի ուրանալը։

Ավագ Հինգշաբթի օրն աշակերտների հետ Վերնատանը նստելը խորհրդանշում է Քրիստոսի՝ Իր փառքի աթոռին նստելը տասներկու աշակերտների հետ։

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները