Ապրիլեան նահատակներու ոգեկոչման այս նուիրական պահուն ամէն մարդ կոչուած է իր հոգիին խորը իջնելու ու հարց տալու ինքն իրեն. «Ո՞վ եմ ես»։ Ե՞մ այն, ինչ նահատակներս կուզեն որ ըլլամ։ Ե՞մ այն, ինչ Աստուած կուզէ որ ըլլամ։ Ե՞մ այն, ինչ իմ հայութիւնը կուզէ որ ըլլամ…

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 4 (208), Ապրիլ 2017 թ.  


 

       

«ՆԱՀԱՏԱԿՈՒԱԾ ԷՐ ԱՄԲՈՂՋ ԺՈՂՈՎՈՒՐԴ ՄԸ, ԱՅՈ,
ՍԱԿԱՅՆ ՀԱՅԵՐԸ ՉԷԻՆ ՄԵՌԱԾ Ի ՍՊԱՌ…»
ՈԳԵԿՈՉՎԵՑ ԱՊՐԻԼՅԱՆ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ

«Այդ սեւ օրերուն եկած էր պահ մը, երբ այս աշխարհի վրայ այլեւս անհնար էր հայ ըլալ»։
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

այոց պատմության մեջ սեւ տառերով նշվեց 1915 թվականը՝ որպես սեւ խարան դաջվելով մարդկության պատմության էջերում…։ Օրացույցն ապրիլի 24-ին հայ ժողովրդի ամենատխուր հանգրվաններից մեկն է ազդարարում, Հայկազյան տոհմի հազարամյա գոյության ամենամութ օրը։ Հայոց ցեղասպանությունն իրագործվեց եկվոր (ոչ տեղաբնիկ) թուրքերի կողմից։ Ցեղասպանության հետեւանքով հայ ժողովուրդն ունեցավ ոչ միայն մարդկային վիթխարի կորուստներ, այլեւ կորցրեց իր հայրենիքի մեծագույն մասը` Արեւմտյան Հայաստանը։

Ասում են, որ ժամանակը բուժում է վերքը։ Ճիշտ է, ամենացավոտ կորուստներն անգամ սպիանում են տարիների հետ, բայց կան վերքեր, որ ժամանակը պարզապես անզոր է բուժել։ Միայն անկեղծ զղջումն ու ներողությունը կարող են դարմանել դրանք։

Հարյուր երկու տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությունը հայ ժողովրդի սրտում բացված նմանատիպ վերք է, որ ժառանգել ենք արյան կանչով։ Այսօր այն անժխտելիորեն մեր ինքնության մի մասն է կազմում։ Ամեն տարի, ցավ ի սիրտ, մենք ոգեկոչում ենք Սուրբ Նահատակների հիշատակը, եւ, մեր հոգիներում խորհրդավոր լռություն անթեղած, քայլում առաջ` դեպի Հերհերի բարձունքը։ Սուրբ Նահատակների հավատի օրինակն օգնում է մեզ՝ վերարժեւորել մեր ինքնությունը նոր լույսի ներքո եւ ուսուցանում, որ հայ ժողովրդի համար ամենամեծ արժեքն ազատությունն է…։

ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔՈՒՄ

24 ապրիլի։ Հայոց եկեղեցիների Սուրբ Խորաններից, Սրբազան Պատարագի արարողությամբ, աշխարհասփյուռ ազգը հայոց աղոթք բարձրացրեց առ Ամենաբարին եւ խոնարհվեց, Մեծ եղեռնի նահատակների հիշատակը հավերժացնող, խաչքար-հուշարձանների առջեւ։ Առաջնորդանիստ Ս. Յոթվերքում եւս մատուցվեց, Սրբոց Նահատակաց հիշատակի, Սուրբ Պատարագ։ Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավ. քհն. Հակոբյանը։

ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ՊՈՒՐԱԿՈՒՄ

Սուրբ Պատարագից հետո ներկաները, գլխավորությամբ Տ. Շիրակ ավ. քհն. Առաքելյանի եւ հոգեւորականաց դասի, մեկնեցին Բագրատունյաց պուրակ, ուր, «Վերածնունդ» խաչքար-հուշակոթողին (հեղինակ` քանդակագործ Ֆրեդ Սողոյան) ծաղկեպսակների զետեղումից հետո, ձեռամբ Տեր Հոր, կատարվեց գոհաբանական արարողություն։

Յուրաքանչյուր հայորդի եկել էր կրկին անգամ խոնարհվելու նահատակաց հիշատակի առջեւ, ինչպես նաեւ հարգանքի տուրք մատուցելու։

Ներկա էին մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, քաղաքապետ Սամվել Բալասանյանը, պետական եւ հոգեւոր այրեր։

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները