Ապրիլեան նահատակներու ոգեկոչման այս նուիրական պահուն ամէն մարդ կոչուած է իր հոգիին խորը իջնելու ու հարց տալու ինքն իրեն. «Ո՞վ եմ ես»։ Ե՞մ այն, ինչ նահատակներս կուզեն որ ըլլամ։ Ե՞մ այն, ինչ Աստուած կուզէ որ ըլլամ։ Ե՞մ այն, ինչ իմ հայութիւնը կուզէ որ ըլլամ…

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 4 (208), Ապրիլ 2017 թ.  


 

       

«ԼԵՐԻՆՔ ՑՆԾԱՍՑԵՆ ԱՌԱՋԻ ՏԵԱՌՆ, ԶԻ ԳԱՅ,
ԶԻ ՀԱՍԵԱԼ Է ՏԷՐ Ի ԴԱՏԵԼ ԶԵՐԿԻՐ»
ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՋԱՋՈՒՌԱՎԱՆՈՒՄ

իրակի մարզի գյուղերում, ուր եկեղեցիներ չկան, մարդկանց հավատը պահպանելու եւ աղանդավորներից զերծ պահելու նպատակով, հաճախ է հովվական այց կատարում Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը եւ մատուցում Սուրբ Պատարագ։

Մեծ Պահքի վերջին կիրակին, որ կոչվում է «Ծաղկազարդ», առանձնակի կարեւորվեց ջաջուռավանցիների համար։ Ապրիլի 9-ին թեմակալ Առաջնորդն այցելեց Ախուրյան համայքնի Ջաջուռ կայարան, որը գտնվում է Ախուրյանից 13 կմ հյուսիս-արեւեյք, իսկ Գյումրիից 15 կմ հյուսիս-արեւմուտք։

ԳՅՈՒՂԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Ջաջուռավանը, որ հարուստ է կրի հանքերով, հիմնադրվել է 1928 թվականին՝ երկաթգծի նույնանուն կայարանին կից։ 80-ականներին այստեղ գործել է կրի գործարան, որն այժմ ավերակ է։ Բնակիչները գործարանի բանվորների ընտանիքներն էին, իսկ հետո բնակեցվել է Ախուրյան համայնքի տարբեր գյուղերից եկածներով։ Այժմ այստեղ բնակվում է 50 ծուխ՝ 156 բնակչով։

Մինչեւ 1988-ի ահեղ երկրաշարժը՝ գյուղն ուներ քարաշեն մեկ հարկանի դպրոց։ Շենքի փլուզումից հետո այժմ դասերն անցկացվում են փայտե տնակում։ Մինչեւ երրորդ դասարան երեխաները սովորում են այստեղ, իսկ հետո ուսումը շարունակում Մեծ Սարիարի հանրակրթական դպրոցում։ Ջաջուռավանի սահմաններում չկան արժեքավոր պատմական հուշարձաններ։ Ծառազուրկ է։ Գերեզմանատունը գտնվում է գյուղի ճամփեզրին։ Չունի սեփական աղոթատուն։

ՄՈՒՏՔ «ՀՐԱՇԱՓԱՌ»-ՈՎ

Ցանկալի հյուրերին դպրոցի բակում դիմավորեցին Ախուրյան համայնքի հոգեւոր հովիվ Տ. Նարեկ քհն. Անտոնյանը, գյուղապետ Աշոտ Գրեյանը, դպրոցի տնօրեն Ջեմմա Յայլոյանը, աշակերտներ եւ ջաջուռավանցիներ։ Ողջույնի խոսքերից հետո ներկաները պատվարժան հյուրին առաջնորդեցին դպրոց։

Միքայել Սրբազանը դպրոցի հանդիսությունների սրահ մուտք գործեց «Հրաշափառ»-ի երգեցողությամբ, ուր ի մի էին եկել բարեպաշտ գյուղաբնակներ՝ միասնական աղոթք առաքելու առ Բարձրյալն Աստված եւ հայցելու Նրա բարեգթությունն ու օրհնությունը։ Պատմության մեջ այս էլ երկրորդ անգամ Ջաջուռավանի դպրոցում, ձեռամբ Սրբազան Հոր, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ։ Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, «Ասում եմ ձեզ, որ եթե դրանք լռեն, այդ քարերը կաղաղակեն» բնաբանով, օրվան պատշաճող ոգեշինիչ քարոզ խոսեց պատարագիչ Առաջնորդ Սրբազանը՝ ի մասնավորի կոչ անելով հավատացյալ հայորդիներին չնմանվել մարդկանց այն բազմությանը, որ թեպետ ցնծությամբ եւ մեծ շուքով ընդունեցին Հիսուս Քրիստոսի մուտքը Երուսաղեմ, սակայն, մի քանի օր անց, աղաղակում էին խաչ հանել Տիրոջը։ Երուսաղեմ մուտքին, Տիրոջը դիմավորողների մեջ, հիշատակվում են հատկապես մանուկները, ովքեր անդադար երգում էին. «Օրհնություն Դավթի որդուն»։ Քրիստոսին դիմավորող մանուկներն աստվածային օրհնությամբ լցված կյանքով պսակվեցին…։

Շարունակելով իր խոսքը Սրբազան Հայրն ասաց, որ այս օրերին, որեւէ ժամանակից ավելի, Քրիստոսի ներակայությամբ ու Սուրբ Հոգու բազմաշնորհ պարգեւներով, ազգովի հոգեպես վերամկրտվելու անհրաժեշտություն ունենք, որպեսզի կարողանանք դիմագրավել, բոլոր կողմերից փչող եւ մեր գոյությանն սպառնացող, սաստկաշունչ քամուն. «Ծաղկազարդը հաղթանակի տոն է։ Եկեք, ուրեմն, այդ հաղթական տոնի շնորհիվ, մեր հոգում վերակենդանացնենք սրբազան հայրերի հավատքը, ապրենք, ստեղծագործենք անմահ ու անմար ոգով եւ աննվաճ կամքով։ Աստված թող օրհնի ձեզ, ձեր փոքրիկ գյուղը, նաեւ տա հնարավորություն՝ ավելի լավ, պայծառ, բարեկեցիկ օրեր ունենալու այժմ եւ հավիտյանս. ամեն»։

Սրբազան արարողակարգի ընթացքում Սուրբ Հաղորդություն ստացան բարեպաշտ ջաջուռավանցիները։ Վերջում ներկաներին բաժանվեցին ուռենու օրհնված ոստեր՝ ի հիշատակ երուսաղեմյան տոնախմբության։ Այնուհետու, դպրոցի բակում, գեղարվեստական գեղեցիկ հայտագրով հանդես եկավ «Հայկական զարդանախշեր» պարի համույթը (պարուսույց՝ Բագրատ Հովհաննիսյան)։

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ` ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները