Ապրիլեան նահատակներու ոգեկոչման այս նուիրական պահուն ամէն մարդ կոչուած է իր հոգիին խորը իջնելու ու հարց տալու ինքն իրեն. «Ո՞վ եմ ես»։ Ե՞մ այն, ինչ նահատակներս կուզեն որ ըլլամ։ Ե՞մ այն, ինչ Աստուած կուզէ որ ըլլամ։ Ե՞մ այն, ինչ իմ հայութիւնը կուզէ որ ըլլամ…

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 4 (208), Ապրիլ 2017 թ.  


 

       

«ԵՒ Ի ՄՏԱՆԵԼՆ ՆՈՐԱ ՅԵՐՈՒՍԱՂԷՄ,
ԴՂՐԴԵՑԱՒ ՔԱՂԱՔՆ ԱՄԵՆԱՅՆ»
ԾԱՂԿԱԶԱՐԴԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

«Տէր Աստուած մեր երեւեցաւ մեզ, արարէք տօնս ուրախութեան կանխաւ, մինչեւ յանկիւնս սեղանոյ»։
ՇԱՐԱԿՆՈՑ

հա եւ իր լրմանը հասավ Մեծ Պահքի կիրակիների ոսկե շղթան՝ Արարչի ու արարածի համատեղ հոգեւոր ճամփորդությունը, որի ընթացքում, Տիրոջ անտեսանելի զորակցությամբ, մարդը ջանաց ճանաչել իրեն։

Սուրբ Հարության տոնից մեկ շաբաթ առաջ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ծաղկազարդը։ Աստվածորդին, Իր եռամյա քարոզչության ընթացքում, բազում անգամներ եղավ Երուսաղեմում, բայց, այնուհանդերձ, Ավետարաններում այդ մուտքերից ոչ մեկը, որպես «հաղթական», չներկայացվեց։ Մարդ արարածն անկարող եղավ ըմբռնել աստվածային ծրագիրը։ Երբ ժամը եկավ, Միածին Որդին, բազմահազար թափորի ուղեկցությամբ, ավանակի վրա նստած, ինչպես «Փառաց Թագավոր», մուտք գործեց Երուսաղեմ. «Եվ շատերն իրենց զգեստները փռում էին Նրա ճանապարհին»։ Նրանք, ովքեր առջեւից ու ետեւից էին գնում, աղաղակում էին. «Օվսաննա Բարձրյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով…» (ՄՐ. ԺԱ 8-9)։

Թափորը, համրաքայլ ու ինքնավստահ ընթացքով, առաջանում էր դեպի փառքը Երուսաղեմի եւ միջնաբերդը Հի ն Ուխտի ժողովրդի հավատքի` դեպի Սողոմոնյան տաճար։ Հիսուսի մուտքը հաղթական էր եւ կարեւոր այնքանով, որ ազդարարում էր Իր աստվածային հեղինակության՝ «պարուրուած կոկոնին բացուելը», ինչպես նաեւ հետագա տնօրինությունների կատարումը, որոնց վրա ապագայում առաքյալները պետք է կառուցեին Քրիստոսի Ընդհանրական Սուրբ Եկեղեցին։

ԾԱՂԿԱԶԱՐԴԻ Ս. ՊԱՏԱՐԱԳ

Ապրիլի 9-ին՝ Ծաղկազարդի տոնի ուրախ առիթով, առաջնորդանիստ Ս. Աստվածածին, Ս. Նշան, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Հակոբ եկեղեցիներում կատարվեց հանդիսավոր ժամերգություն։ Այնուհետեւ նշված եկեղեցիներում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ։

Ս. Յոթվերք մայր եկեղեցում օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավ. քհն. Հակոբյանը։ Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, տոնի խորհուրդը մեկնեց եւ ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը։

«ԹՈՅԼ ՏՈՒՔ ՄԱՆԿՏՒՈՅԴ ԳԱԼ ԱՌ ԻՍ»

Ծաղկազարդի ցնծագին երթով Քրիստոս մտնում է Երուսաղեմ՝ օրհնաբանվելով մանուկների բերանով։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծաղկազարդի օրը սահմանել է մանուկների օրհնության օր։ Ս. Յոթվերք եւ Ս. Նշան եկեղեցիներում ներկա երեխաներին իրենց հայրական օրհնությունը բաշխեցին Տ. Թաթուլ ավ. քհն. Հակոբյանը եւ Տ. Նշան քհն. Պանֆյորովը։

«ԶՈՂՈՐՄՈՒԹԻՒՆ ՔՈ ԲԱՑ ՄԵԶ ՏԷՐ» ԴՌՆԲԱՑԵՔ

Նույն օրը երեկոյան՝ ժամը 17։00-ին, կատարվեց Դռնբացեքի խորախորհուրդ արարողությունը՝ Առաջնորդ Սրբազանի հանդիսապետությամբ։ Սուրբգրային հատվածների ընթերցումներից հետո Ավագ Խորանից հնչեց «Բաց մեզ, Տէր» շարականը, հավարտ որի բացվեց խորանի վարագույրը։

Արարողության հիմնական իմաստն այն է, որ Քրիստոս, Վերին Երուսաղեմ մտնելով, մեզ եւս արժանացնի փրկության դռնից ներս մտնելու շնորհին։ Աստծո ողորմության դուռը բաց է ե՛ւ արդարների, ե՛ւ մեղավորների առջեւ, ովքեր կարող են արդարանալ զղջումով, մեղքերի խոստովանությամբ ու ապաշխարությամբ։ Արդ՝ զվարճացիր եւ բերկրա, ժողովուրդ Աստծո եւ ասա. «Օրհնեալ ես Դու, որ եկար, Թագավոր Տիեզերքի»։

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները