Աստծո համար յուրաքանչյուր մարդ մեծագույն ստեղծագործություն է, որովհետեւ նա Աստվածային Սիրո պտուղ է։
 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 3 (207), Մարտ 2017 թ.  


 

       

Լրահոսից

5 մարտի - Արտաքսման կիրակի։ Առաջնորդանիստ Ս. Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ։ Օրվա պատարագիչն էր Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը։ Սրբազան արարողության ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը։

12 մարտի - Անառակի կիրակի։ Ս. Յոթվերք եկեղեցում Սուրբ Պատարագ մատուցեց Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանը։ Հընթացս Ս. Պատարագի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա ավետարանական ընթերցվածը մեկնող, հանգամանալից քարոզ խոսեց Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը։

Նույն օրը Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը, հովվական հեթական այցով, եղավ Ամասիա համայնքի Գտաշեն (Մաղարաջուխ) գյուղում։

19 մարտի - Տնտեսի կիրակի։ Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը։ Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա սուրբգրային ընթերցվածին համահունչ, հոգեհույզ քարոզ խոսեց Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը։

26 մարտի - Դատավորի կիրակի։ Առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց ձեռամբ Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանի։ Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի հոգենորոգ քարոզ խոսեց Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը։

Նույն օրը Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, ձեռամբ Տ. Եզնիկ քհն. Գալստյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ։ Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող ոգեշունչ քարոզ խոսեց Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը։

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները