Աստծո համար յուրաքանչյուր մարդ մեծագույն ստեղծագործություն է, որովհետեւ
նա Աստվածային Սիրո պտուղ է։


 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 3 (207), Մարտ 2017 թ.  


 

       

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

սանիննամյա Տաթեւիկ Աթոյանը, երկու անչափահաս երեխաների հետ, 2016 թ. դարձել է սոցիալ-կրթական կենտրոնի շահառու։ Նա ապրում է սկեսրայրի ու սկեսրոջ հետ, քանի որ ամուսինը, նախքան որդու ծնվելը, մեկնել է արտագնա աշխատանքի եւ հետ չի վերադարձել։ Նա, որպես միայնակ մայր, մասնակցեց կենտրոնում իրականացված «Դիմահարդարում» դասընթացին։

Մասնագիտական դասընթացի շրջանակներում Տաթեւիկը ձեռք բերեց գիտելիքներ կոսմետոլոգիայի, մաշկաբանության, մանրէաբանության, ֆիզիոլոգիայի եւ կոսմետիկ նյութերի վերաբերյալ, սովորեց հոնքերի ուղղում, դիմահարդարում։ Որպես մասնակից՝ բավականին պարտաճանաչ էր եւ ուշադիր։ Մեծաթիվ էին դասընթացավարին նրա հղած հարցերը, որոնք առնչվում էին մասնագիտական գաղտնիքներին։

Դասընթացի շնորհիվ Տաթեւիկ Աթոյանը, պահանջարկ ունեցող արդի մասնագիտություն ստանալուց բացի, հնարավորություն ունեցավ սոցիալականացվել, ինտեգրվել հասարա-կությանը, դրական աշխարհայացք ձեւավորել, արտաքին տեսքին ու հիգիենային հետեւել ինչպես նաեւ սեփական ուժերի նկատմամբ վստահություն ձեռք բերել։

Դասընթացի ավարտից հետո Տաթեւիկը, մյուս մասնակիցների հետ, գրանցվեց Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնում եւ ուղղորդվեց համապատասախան գործատուն։

Սկզբնական շրջանում նա աշխատանքի տեղավորվեց Գյումրու գեղեցկության սրահներից մեկում՝ որպես դիմահարդար-կոսմետոլոգ։

Միայն այս աշխատանքով չբավարարվելով՝ Տաթեւիկը Գյումրու «Եվա» ուսումնական կենտրոնում գտավ եւս մեկ աշխատանք։ Այստեղ նա ուսուցանում է դիմահարդարում՝ իր ստացած գիտելիքներն ու հմտությունները փոխանցելով աշակերտներին։

ԼԵՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները