Աստծո համար յուրաքանչյուր մարդ մեծագույն ստեղծագործություն է, որովհետեւ
նա Աստվածային Սիրո պտուղ է։


 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 3 (207), Մարտ 2017 թ.  


 

       

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԹԱՆԳԱՐԱՆ

արտի 14-ին «Ցերեկային կենտրոն»-ի երեխաները, ՍԿԿ-ի աշխատակիցների եւ կամավորների ուղեկցությամբ, այցելեցին Երանուհի եւ Մարիամ Ասլամազյան քույրերի թանգարան։

Հենց թանգարանում, աշխատակցուհի Մարիաննա Գալստյանի կողմից, կազմակերպվեց ճանաչողական էքսկուրսիա։ Երկու տարբեր հարկերում առանձնացված էին քույրերի աշխատանքները։ Սկզբում երեխաներին ներկայացվեցին նկարների տեսակները, դրանց առանձնահատկություններն ու ոճերը, այնուհետեւ առանձին-առանձին անդրադարձ եղավ քույրերի աշխատանքների տարբերություններին ու նմանություններին։

Նկարներից բացի երեխաները ծանոթացան նաեւ կավից պատրաստված աշխատանքներին, որոնք շատ մեծ տպավորություն թողեցին վերջիններիս վրա։

Թանգարանային նմուշների հետ ծանոթությունից հետո, հետադարձ կապի ապահովման նպատակով, հարց ու պատասխանի միջոցով ստուգվեց երեխաների ընկալածը։ Ապա նրանց բաժանվեցին թղթեր ու մատիտներ, որպեսզի նրանք իրենց տպավորություններն արտահայտեն նկարների միջոցով։

Երեխաների նկարներից կարելի էր ենթադրել, որ տպավորությունները շատ վառ էին եւ գունագեղ։

ԳՈՀԱՐ ՀՈՎԵՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները