Աստծո համար յուրաքանչյուր մարդ մեծագույն ստեղծագործություն է, որովհետեւ
նա Աստվածային Սիրո պտուղ է։


 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 3 (207), Մարտ 2017 թ.  


 

       

ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՎԱՐԴԱՊԵՏԱԿԱՆ ԹԵԶԻ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ

արտի 13-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ու ներկայությամբ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե եւ Թամար Մանուկյան» Մատենադարանում, տեղի ունեցավ ծայրագույն վարդապետական թեզի բանավոր պաշտպանություն։

Ծայրագույն վարդապետության աստիճանի համար, «Ս. Եվագր Պոնտացու երկերի Կիրակոս վարդապետ Երզնկացու լուծմունքները (ուսումնասիրություն եւ բնագրեր)» թեմայով, թեզ պաշտպանեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը։

Պաշտպանությունն սկսվեց միասնական Տերունական աղոթքով, ապա խոսքով հանդես եկավ, ծայրագույն վարդապետական թեզերի պատրաստության եւ պաշտպանության հանձնաժողովի նախագահ, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը` անդրադառնալով կատարված աշխատանքի կարեւորությանը, նախապաշտպանության ժամանակ արված դիտողություններին ու առաջարկներին։ Հանձնաժողովի կարծիքն ընթերցեց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն, թեզի ընդդիմախոս Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը` հրավիրելով Զաքարիա վարդապետին բանավոր պաշտպանության։

Զաքարիա վարդապետ Բաղումյանն իր խոսքում անդրադարձավ թեզի նպատակին, արդիականությանը եւ գիտական նորույթին, ապա պատասխանեց ներկաների հարցերին։

Բանավոր պաշտպանությունից հետո հանձնաժողովը, որի կազմում էին նաեւ Շիրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը եւ Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը, դրական եզրակացություն տվեց թեզի պաշտպանությանը` արժանի համարելով Հոգեշնորհ Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանին ստանալու ծայրագույն վարդապետության տասն աստիճանները։

Պաշտպանությունից հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, Հայր Սուրբը, ընկալյալ ավանդույթի համաձայն, Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, տվչության հատուկ արարողությամբ, ստացավ ծայրագույն վարդապետության աստիճան։

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները