Ո՜վ Տէր, երկնքի բոլոր աստղերուն փոխարեն, մեզի ղրկէ մէ՛կ աստղ՝ Բեթղեհէմի պայծառափայլ Աստղը, որ իր լոյսը ցանէ այս երկրի վրայ՝ «վասն խաղաղութեան ամենայն
աշխարհի»...
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 1 (205), Հունվար 2017 թ.  


 

       

Տոն առաջիկա

ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ԵՎ 1036 ՎԿԱՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ

451 թվականի մայիսին, Ավարայրի ճակատամարտում, հայրենիքի, Հայ Եկեղեցու եւ քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված, Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու մեծագույն Սրբերից են։ Իրենց նահատակությամբ նրանք հաստատեցին հայ ժողովրդի ապրելու կամքը եւ լինելության իրավունքը։

Հայաստանում քրիստոնեություն ընդունելուց ի վեր Հայ Եկեղեցին սերտորեն կապված է եղել հայրենիքի պաշտպանության գործին։ Դրա վառ օրինակը Վարդանանց պատերազմն է։ Պարսից զորքերի դեմ մղված պայքարում հայ մարտիկների կողքին էր Հայոց Եկեղեցին՝ Հովսեփ Կաթողիկոսի եւ Ղեւոնդ Երեցի առաջնորդությամբ։ Մարտից առաջ հայ հոգեւորականները ոչ միայն քաջալերում էին զորքին մակաբայեցիների օրինակով, այլեւ, մկրտության եւ Սբ. Պատարագի խորհրդով, առավել ամրապնդում նվիրյալների հավատն ու ոգին։

«Եվ սեղան կանգնեցնելով` ամենասուրբ խորհուրդը կատարեցին, պատրաստեցին նաեւ ավազան, եւ եթե զորքի բազմության մեջ չմկրտված մարդ կար, ամբողջ գիշերը մկրտեցին։ Եվ առավոտյան Սբ. Հաղորդություն ընդունեցին»,- գրում է Եղիշե պատմիչը՝ Վարդանանց պատերազմից առաջ կատարվածի մասին։ Վարդանանց տոնին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում եւ հայկական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ։

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները