Մարդու բնական ցանկությունն ու երազանքը պետք է լինեն ճանաչել Աստծուն եւ ճանաչվել Աստծո կողմից, ինչը հնարավոր է միմիայն սիրո ճանապարհով:
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 11 (287), նոյեմբեր 2023 թ.  
   
 
       

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԳՈՒՄԱՐՎԵՑ
ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ԺՈՂՈՎԸ

Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում,
նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ.
Գարեգին Երկրորդ Ծայրագույն
Պատրիարք եւ Ամենայն Հայոց
Կաթողիկոսի, տեղի ունեցավ
Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովն
ընդլայնված կազմով:
Ժողովը բացվեց Տերունական
աղոթքով:Այնուհետեւ Գերագույն
հոգեւոր խորհրդի հոգեւորական եւ
աշխարհական անդամներին իր
օրհնությունն ու բարեմաղթանքները
բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝
հայցելով Սուրբ Հոգու առաջնորդությունը ժողովի բարեհաջող եւ արդյունավետ ընթացքի համար: >>>

 

 

ԽՈԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ
ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Խոկում նշանակում է խորհել, մտածել. արարաղություն, որի ընթացքում, աղոթքից ու աստվածաշնչյան համապատասխան ընթերցվածից հետո, ընտրված թեմայի վերաբերյալ հոգեւորականի կողմից քարոզ է խոսվում, որից հետո մարվում են եկեղեցու լույսերը եւ որորշակի ժամանակ, լռության մեջ, առիթ է տրվում, որ հավատացյալը խորհի, անդրադառնա լսածին, օրվա պատգամից իր կյանքի վերաբերյալ վերլուծություն անի, քանի որ անհատի հոգեւոր հզորացմամբ կհզորանա նաեւ եկեղեցական համայնքը, իսկ վերջինիս ամրությունը հզորացում կբերի Մայր Եկեղեցուն ու Հայրենիքին: >>>


ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 3 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ

Հայոց Եկեղեցին, հավատարիմ դարավոր առաքելությանը, շարունակում է իր կարեւոր ավանդը ներդնել ուսանողների կրթության, հոգեւոր դաստիարակության սրբազան գործում՝ փորձելով առանձնակի ուշադրություն սեւեռել Եկեղեցի-երիտասարդություն փոխադարձ կապին: >>>



ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ԱՎԵԼԻ ԼԱՎԸ

Հին աշխարհի խոշորագույն մտածողներից մեկին՝ Արիստոտելին է պատկանում «կատարսիս» հասկացության ստեղծումը, որ հունարենից թարգմանաբար նշանակում է մաքրում, ապաքինում, բարձր ներդաշնակություն, որն ունի նաեւ դաստիարակող նշանակություն: Նա այս եզրույթն օգտագործել է հին հունական ողբերգությունների՝ հասարակության մեջ ունեցած դաստիարակիչ ազդեցություններն ու կարեւորությունը բացատրելիս: :>>>



«ՍՈՒՐԲ ԵՂԵՔ, ՔԱՆԶԻ ԵՍ՝
ՁԵՐ ՏԵՐ ԱՍՏՎԱԾԸ, ՍՈՒՐԲ ԵՄ»

Քրիստոնեական Եկեղեցին, հետեւելով տերունավանդ պատգամներին ու առաքելական խրատներին, հորդորում է աղոթել ոչ միայն միմյանց համար, այլեւ դիմել սրբերի ու նահատակների բարեխոսությանը՝ «վասն անձանց եւ հոգւոյն ննջեցելոց»: >>>



ՀՈԳԵՎՈՐ ԶՐՈՒՅՑ ԹՈՎՄԱՍ ՈՒՐԱՐԱԿԻՐ
ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՀԵՏ

Նոյեմբերի 27-ին, Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի օրհնությամբ եւ Երիտասարդաց միության նախաձեռնությամբ, ՀԱԵ Շիրակի թեմի «Սուրբ Հարություն» կրթական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում Թովմաս ուրարակիր Առաքելյանի հետ: >>>



«ՄԱՅՐ ՍՈՒՐԲ, ԲԱՐԵԽՕՍԵԱ ՎԱՍՆ ՄԵՐ՝ ՄԵՂԱՒՈՐԱՑՍ»

Հայ Առաքելական Եկեղեցին Աստվածածնին նվիրված յոթը տոն ունի, այդ թվում նաեւ Ս. Կույսի տաճարընծայումը, որ հաստատվել է Զ դարում եւ տոնացույց մտել ԺԸ դարում: >>>



ՀԱՆԴԻՊՈՒՄ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՀԵՏ

Առաջնահերթ հիմնական հանապազօրյա եւ դժվարին խնդիրը, որ կանգնած է քրիստոնեական դաստիարակության առջեւ, երեխայի հոգում արթնացնելն է Աստծո իրականության ընկալումը: Աստծո իրականության հենց այս զգացողությունը ժամանակակից հասարակության մեջ գրեթե բացակայում է: >>>



ՎԵՐԱԾՆՆԴԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

Ուխտագնացությունների միջոցով քրիստոնյան հաղորդվում է անցյալի սրբազան ժառանգությանը եւ կապ հաստատում ապագայի հետ: Նոյեմբերի 18-ին, Շիրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի օրհնությամբ, թեմի Երիտասարդաց միությունը կազմակերպել էր ուխտագնացություն: >>>



ԽՈՀԵՐ ՆԵՐԿԱՅԻ ԵՎ ԱՆՑՅԱԼԻ

Հոգեւոր կրթությունն ու դաստիարակությունը հույժ կարեւոր նշանակություն ունեն մարդ արարածի բարոյական արժեհամակարգի ձեւավորման գործում: Իհարկե խոսքն այստեղ այն ուղիների եւ միջոցների մասին է, որոնք չեն հակասում օրինականությանը եւ ճշմարիտ բարոյական սկզբունքներին: >>>



ՀՈԳԵՎՈՐ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Ուխտագնացությունը հոգեւոր ճամփորդություն է, որի միջոցով ուխտավորը մաքրագործվում է՝ նորոգելով իր ուխտն Աստծո հետ: Այն նաեւ հնարավորություն է տալիս ճանաչել ինքներս մեզ, մեր հոգեւոր ժառանգությունը, նախնյաց պատգամն ու ավանդը: >>>



ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ
ՍՐԲԱՎԱՅՐԵՐ

Ուխտավոր հավատացյալը, մտքի եւ հոգու ներդաշնակությամբ ինքն իր հետ հաշտ, Աստծուն տեսնելու ակնկալությամբ ու սպասումով պետք է ճանապարհ ընկնի դեպի սրբավայր, քանզի պետք է բացի սիրտն Աստծո առջեւ եւ սկսի մտերմիկ զրույց՝ «ի խորոց սրտի խոսք ընդ Աստուծոյ»: >>>


ԱՎԱԶԱԿԱՊԵՏՆ ՈՒ ՎԱՆԱՀԱՅՐԸ

Մի ավազակապետ կար, այնքան չարագործ, անողորմ, արյունարբու, որ ճանապարհին ում հանդիպում էր, սպանում էր: Սուրբ ու առաքինասեր մի վանահայր, այս լսելով, կրկնակի հանդերձներ է հագնում, ազնվազարմ ձի նստում եւ գնում այն կողմերը, ուր ավազակապետն էր գտնվում: Երբ տեղ է հասնում, նրան բռնում եւ տանում են ավազակապետի մոտ: Վանահայրը վերջինիս հարցնում է. >>>


«ԸՆԴ ԼՈՒՍԱՓԱՅԼ ԶՒԱՐԹՆՈՑՆ ԶՅԱՐՈՒՑԵԱԼՆ ՕՐՀՆԵՍՑՈՒՔ…»
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՍԵՎԱՆԻ ԵՎ ՀՐԱԶԴԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ

Ինչպես մարդը, հրեշտակները նույնպես ստեղծված են Աստծո կողմից: Միայն թե, ի տարբերություն մարդկանց, նրանք զուտ հոգեւոր բնույթ ունեն: Հոգեւոր արարածներ են՝ օժտված բանական իմացությամբ, մտքով ու կամքով, անձնավորված են եւ անմահ: >>>


4 նոյեմբերի - Տոն ամենայն սրբոց, հնոց եւ նորոց, հայտից եւ անհայտից: Սուրբ Յոթվերք եկեղեցում, ձեռամբ Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը: >>>

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk