Նրանք են երջանիկ, ովքեր իրենց մեջ, իրենց կյանքում չեն կորցնում Աստծո ներկայության զգացումը:

ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 9 (285), սեպտեմբեր 2023 թ.  
   
 
       

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Գիտելիքի, գրի եւ դպրության օրվա
առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից
Հայրապետական Մեր օրհնությունն
ու շնորհավորանքն ենք բերում
կրթական գործի բոլոր նվիրյալներին,
դպրոցական ու համալսարանական
մեր զավակներին:>
Դարեր շարունակ կրթությունը,
գիտության ու մշակույթի զարգացումն
առաջնահերթություն են եղել հայոց
ազգային-եկեղեցական անդաստանում:
>>>

 

 

ԽԱՉՎԵՐԱՑԻ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՆՇԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՈՒԽՏԻ ՕՐ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին խաչին նվիրված չորս տոն ունի, որոնք մեծ շուքով է նշում տարվա ընթացքում՝ հետեւյալ հերթականությամբ. Սուրբ Խաչի երեւման տոն, Խաչվերաց, Վարագա Սուրբ Խաչի եւ Խաչի գյուտի տոներ: >>>


ԵԿԵՂԵՑՈՒ ՀԻՄՆԱՐԿԵՔ ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔՈՒՄ

Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցավ Արթիկ քաղաքում կառուցվելիք եկեղեցու հիմնարկեքը՝ հանդիսապետությամբ Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի Առաջնորդ գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, մասնակցությամբ` Արթիկի թեմի առաջնորդական Տեղապահ Տ. Նարեկ Վարդապետ Ավագյանի եւ թեմի հոգեւորականաց դասի: >>>



ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ ԿԱՏԱՐՎԵՑ
ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ

Գիտության ու դպրության հանդեպ սերը մեր ազգային դիմագծի անքակտելի մասն է, որ դրսեւորվել է մշտապես թե՛ հայրենիքում, թե՛ նրա սահմաններից դուրս: Միանշանակ, մեր իսկության գրավական հանդիսացող, քրիստոնեական խորախորհուրդ հավատքի, մայրենի լեզվի ու սրբազան ավանդույթների անխաթար պահպանումը կլինի հզոր կռվան, ուժ եւ երաշխիք՝ մեր տեսակի ու հայոց պետականության պահպանման, որը ոչ մի դեպքում սակարկության ենթակա չի կարող լինել :>>>



ԽԱՉԵՐԹ ԽԱՉՎԵՐԱՑԻ ՆԱԽԱՏՈՆԱԿԻՆ

Այս տարի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Խաչվերացի տոնը նշեց սեպտեմբերի 17-ին: Տոնի առիթով, Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ, թեմի Երիտասարդաց միությունը սեպտեմբերի 16-ին՝ Սուրբ Խաչի նավակատիքին, կազմակերպեց խաչերթ, որին մասնակցեցին մեծաթիվ հավատավոր շիրակցիներ: >>>



«ՄԱՅՐ ՍՈՒՐԲ, ԲԱՐԵԽՕՍԵԱ ՎԱՍՆ ՄԵՐ՝ ՄԵՂԱՒՈՐԱՑՍ»
ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Բոլոր կանանց մեջ ամենաօրհնյալ Սուրբ Կույս Մարիամ Աստվածածինը, որպես ուխտի զավակ, լույս աշխարհ է եկել Հովակիմին եւ Աննային տրված ավետիսի համաձայն: Մարիամը Հակոբի որդիների՝ Ղեւիի եւ Հուդայի զարմից էր, այսինքն՝ քահանայական եւ թագավորական ծագում ուներ: >>>



«ՄԻ ԹՈՂ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ՆԱ ԿՊԱՇՏՊԱՆԻ ՔԵԶ. ՍԻՐԻՐ ԱՅՆ, ԵՎ ՆԱ ԿՊԱՀՊԱՆԻ ՔԵԶ»
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱՆ ԸՆԴԱՌԱՋ

Այսօր՝ կյանքի արագընթաց զարգացումներում, առավել քան երբեւէ կարեւոր են ուսումն ու գիտելիքը, բայց պետք է հիշել, որ միշտ, բոլոր ժամանակներում կարեւոր է հոգին կրթելն ու այն ճշմարտության եւ բարու մեջ հաստատելը: >>>



ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ

Արցախի անկախության օրը՝ սեպտեմբերի 2-ին, Գյումրու Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում, Շիրակի թեմի Առաջնորդ գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ, թեմի Երիտասարդաց միությունը կազմակերպել էր միասնական աղոթք՝ հանուն Արցախ աշխարհի խաղաղության և անսասանության: >>>



ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐՔՈՒՆՅԱՑ ԹԵՄ

Սեպտեմբերի 8-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Ս. Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնը: >>>



«ՈՎ ԱՊՐՈՒՄ Է ԲԱՐՁՐՅԱԼԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ,
ԵՐԿՆՔՈՒՄ ԿՀԱՆԳՉԻ ԱՍՏԾՈ ՀՈՎԱՆՈՒ ՏԱԿ»
ՆՈՐ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՈՒԽՏԱՎԱՅՐԵՐ

Մարդ արարածը, երկնային թագավորությանը հասնելու ճանապարհին, մի ուխտավոր է եւ իր ուխտագնացությունը պահում է նրան՝ հավիտենական երդման, դաշինքի, Ամենաբարձրյալին հասնելու առաջընթացի մեջ: >>>



ԱՎԵՏՈՂ ՉՈՐՍԸ

Հոկտեմբերի 21-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կնշի Նոր Ուխտի չորս Ավետարանների հեղինակներ Ս. Մատթեոս, Ս. Մարկոս, Ս. Ղուկաս եւ Ս. Հովհաննես Ավետարանիչների տոնը: Քրիստոսի Խաչելությամբ ու Հարությամբ Տիրոջ հաղթանակը չարի դեմ եւ Նրա միջոցով Աստծո թագավորության հաստատումը համարվում է այն բարի լուրը, որ քարոզում էին Քրիստոսի աշակերտները: >>>



ՍԱՏԱՆԱՆ ԵՎ ԱՂՈԹՔԻ ԿԱՆՉՈՂ ԶԱՆԳԸ

Սատանան, գեղեցիկ երիտասարդի կերպարանքով, ծառայում էր մի զորականի: Երբ գեղեցիկ հասակի ու խոսվածքի համար վերջինիս հաճելի եղավ, սկսեց է՛լ ավելի հոժարակամ, երկյուղածությամբ ու մտերմությամբ ծառայել՝ տիրոջ զարմանքը հարուցելու աստիճան: >>>


ՎԱՐԱԳԱ ՍՈՒՐԲ ԽԱՉ

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին, ի տարբերություն Քրիստոնյա այլ Եկեղեցիների, ունի Խաչին նվիրված մեկ տոն եւս։ Ըստ էության տոնը նմանվում է Երեւման Ս. Խաչին, սակայն այն տարբերությամբ, որ այս անգամ Ս. Խաչի նշանը երեւում է ոչ թե Երուսաղեմի բարձունքներում, այլ՝ Վանի շրջանի բարձունքների վրա։ Երեւումն Սուրբ Խաչի՝ ի Հայաստան աշխարհիս։ >>>


3 սեպտեմբերի - Սուրբ Յոթվերք եկեղեցում, ձեռամբ Տ. Հակոբ քհն. Գրիգորյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը: >>>

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk