| Լրահոսից
4 հոկտեմբերի - Առաջնորդանիստ Սուրբ
Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն
էր Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝
«Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի ոգեշունչ քարոզ խոսեց Շիրակի
թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը:
11 հոկտեմբերի - Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց
Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը:
Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հանգամանալից
քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:
Նույն օրը Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանն այցելեց
Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, ուր օրվա պատարագիչն էր Տ. Փավստոս
քհն. Սարգսյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից
առաջ, օրվան պատշաճող ոգեշինիչ քարոզ խոսեց Առաջնորդ Սրբազան Հայրը:
17 հոկտեմբերի - Տոն Սրբոց Ավետարանչացն Մատթեոսի, Մարկոսի,
Ղուկասի եւ Հովհաննեսի: Տոնի ուրախ առիթով՝ Ս. Յոթվերք եկեղեցում,
Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Հակոբ քհն. Գրիգորյանը: Սրբազան
արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հանգամանալից քարոզ
խոսեց պատարագիչ Տեր Հայրը:
18 հոկտեմբերի - Առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում
Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց ձեռամբ Տ. Շիրակ ավգ. քհն. Հակոբյանի:
Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հոգեհույզ
քարոզ խոսեց թեմակալ Առաջնորդը:
25 հոկտեմբերի - Գյուտ Խաչի: Սուրբ Յոթվերք եկեղեցում
Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը:
Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի
քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:
31 հոկտեմբերի - Տոն ամենայն Սրբոց: Սուրբ Աստվածածին
եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Սարգիս քհն. Սարդարյանը:
Սրբազան արարողակարգի ընթացքում «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի
քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:
>>> |
|