| Լրահոսից
5 հուլիսի - Սուրբ Յոթվերք առաջնորդանիստ
եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Վարագ քհն. Հակոբյանը:
Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա Սուրբգրային
ընթերցվածը մեկնող հանգամանալից քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:
12 հուլիսի - Պայծառակերպություն Տեառն Մերոյ Յիսուսի
Քրիստոսի (Վարդավառ): Տոնի ուրախ առիթով, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում,
մատուցվեց ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն
էր Տ. Արսեն ավագ քհն. Սիմոնյանը:
Նույն օրը Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ
մատուցեց Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը եւ հընթացս սրբազան արարողակարգի՝
«Հայր մեր»-ից առաջ, ոգեշունչ քարոզ խոսեց:
13 հուլիսի - Հիշատակ մեռելոց: Սուրբ Աստվածածին
եկեղեցում, ձեռամբ Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանի, մատուցվեց մեռելոցի
Սուրբ եւ անմահ Պատարագ: Սրբազան արարողությանը մասնակցում էր նաեւ
Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը:
18 հուլիսի - Տոն Սուրբ Թադեոս Առաքյալի եւ Սանդուխտ
Կույսի: Տոնի ուրախ առիթով Սուրբ Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցում
Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Սարգիս քհն. Սարդարյանը եւ «Հայր
մեր»-ից առաջ ոգեշունչ քարոզ խոսեց:
19 հուլիսի - Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ
եւ անմահ Պատարագ մատուցվեց ձեռամբ Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանի: Սրբազան
արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող հանգամանալից
քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:
25 հուլիսի - Սուրբ Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցում
Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը:
Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա սուրբգրային
ընթերցվածը մեկնող, հանգամանալից քարոզ խոսեց Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը:
>>> |
|