Երջանկությունը եսասիրություն չէ,
ոչ էլ ինքնամփոփ-վածություն: Ընդհակառակը՝ երջանկության տիրանալ նշանակում է դուրս գալ ես-ից, գնալ դեպի ուրիշները:

  ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ տարի, թիվ 7 (319), հուլիս 2026 թ.  


 

       

ԱՄԵՆ ԱՎԱՐՏ ԻՐ ՀԵՏ ԲԵՐՈՒՄ Է ՆՈՐ ՍԿԻԶԲ

ուրբ Հարություն» կրթական կենտրոնում բարի ավանդույթ է ձեւավորվել՝ այն երիտասարդներին, որոնք տարվա շրջանավարտներն են, շնորհավորել եւ բարի ընթացք մաղթել կենտրոնի ընտանեկան ջերմ մթնոլորտում: Այս տարին բացառություն չէր:

Հուլիսի 4-ին երիտասարդները նախ ներկա գտնվեցին երեկոյան ժամերգությանը, որից հետո մեկտեղվեցին կենտրոնում՝ ոչ միայն շնորհավորելու շրջանավարտներին, այլեւ միասին ամփոփելու կյանքի այս փուլը եւ նոր ուժերով, մտածումներով ու ծրագրերով սկսելու կյանքի նոր ուղին:

«Աստված յուրաքանչյուր մարդու տալիս է յուրահատուկ շնորհ եւ կոչում: Փորձեք ապրել այնպես, որ բացահայտեք այդ պարգեւը, զարգացնեք այն եւ ծառայեցնեք բարի նպատակների: Իսկ երբ ճանապարհը դժվարանա, մի կորցրեք հավատը. հաճախ ամենամեծ ուժը ծնվում է հենց այն պահին, երբ թվում է՝ այլեւս ուժ չկա: Ձեր հաջողությունները թող երբեք չխլեն ձեր խոնարհությունը, իսկ անհաջողությունները՝ ձեր հույսը:

Մարդու իրական արժեքը չափվում է ոչ միայն նրանով, թե ինչի է հասել, այլեւ նրանով, թե ինչպիսի մարդ է դարձել այդ ճանապարհին եւ ինչ նպատակի է ծառայեցնում իր ձեռքբերումները

Շնորհավորում ենք՝ մաղթելով բարի երթ, եւ, որ ամենակարեւորն է, Աստծո պահպանությունն ու օրհնությունն առաջնորդի ձեզ ողջ կյանքի ընթացքում»,- իր հայրական օրհնանք-հորդորը հղեց ներկաներին արժանապատիվ Տ. Մակար քհն. Գալամդարյանը:

Հրաժեշտից առաջ երիտասարդներին կենտրոնի անունից հանձնվեցին Աստվածաշունչ մատյաններ, որպեսզի Տիրոջ խոսքն ուղղորդի նրանց եւ լուսավորի վերջիններիս կյանքի ուղին:

ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները