Երջանկությունը եսասիրություն չէ,
ոչ էլ ինքնամփոփ-վածություն: Ընդհակառակը՝ երջանկության տիրանալ նշանակում է դուրս գալ ես-ից, գնալ դեպի ուրիշները:

  ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ տարի, թիվ 7 (319), հուլիս 2026 թ.  


 

       

ԳՅՈՒՏ ՆՇԽԱՐԱՑ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ

ունիսի 20-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը:

Այդ ուրախ առիթով Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց Հայկաձորի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում՝ ձեռամբ Շիրակի թեմի Իսահակյանի հովվության հոգեւոր հովիվ արժանապատիվ Տ. Սարգիս քհն. Սարդարյանի, որին ներկա էին մեծաթիվ հավատավոր ուխտավորներ:

Հայկաձորի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գտնվում է հայ-թուրքական սահմանին՝ փշալալերից այն կողմ: Տարվա մեջ երեք անգամ է հնարավոր այցելել եկեղեցի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչին նվիրված երեք տոներին:

«Ես եմ հովիվը քաջ, քաջ հովիվն իր անձն է դնում ոչխարների համար»,- ասում է մեր Տեր Հիսուս Քրիստոս: Եթե մեկ նախադասությամբ պետք է ամփոփ ներկայացնել մեր Տիրոջ առաքելությունը, ապա այս միտք լավագույնս է այն բնութագրում: Ի տարբերություն աշխարհիկ իշխանների ու թագավորների, ովքեր, իրենց իշխանությունը պահելու համար, զոհաբերում են շատերին, Տերն Իր թագավորությունն ստեղծում է սեփական զոհաբերությամբ՝ որպես քաջ հովիվ: Հայ ժողովրդի կյանքում, Տիրոջ օրինակով, քաջ հովիվ էր նաեւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, ով իր անձը դրեց չարչարանքների ու մահվան վտանգի տակ՝ մի ամբողջ ազգի դարձի առիթ դառնալով»,- իր քարոզում նշեց պատարագիչ Տեր Հայրը:

Ուխտի Սուրբ Պատարագին ներկա էին Հայաստանի տարբեր թեմերից ժամանած ուխտավորներ, ինչպես նաեւ Շիրակի թեմի երիտասարդաց միության անդամները:

Սրբազան արարողակարգից հետո երիտասարդներն այցելեցին նաեւ Ջրափիի Սուրբ Աստվածածին եկեղեցի եւ իջեւանատուն, Շիրակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցի եւ իրենց աղոթքն առաքեցին առ Ամենակարող Աստված:

ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները