Երջանկությունը եսասիրություն չէ,
ոչ էլ ինքնամփոփ-վածություն: Ընդհակառակը՝ երջանկության տիրանալ նշանակում է դուրս գալ ես-ից, գնալ դեպի ուրիշները:

  ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ տարի, թիվ 7 (319), հուլիս 2026 թ.  


 

       

ԿԱՏԱՐՎԵՑ ԶԻՆԱԿՈՉԻԿՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ

ուլիսի 5-ին՝ Ազատանի Սուրբ Հարություն (Ս. Ստեփանոս) եկեղեցում, ձեռամբ Տ. Մակար քհն. Գալամդարյանի, մատուցվեց կիրակնօրյա Սուրբ եւ անմահ Պատարագ, որին ներկա էին մեծաթիվ հավատացյալ ազատանցիներ եւ զինակոչիկներ:

Սրբազան արարողակարգից հետո կատարվեց նորակոչիկների օրհնության կարգ: Ամառային զորակոչի հայրենիքի պաշտպանների թվում էին նաեւ Սուրբ Հարություն (Ս. Ստեփանոս) եկեղեցու դպիրներ Դավիթն ու Ռոբերտը:

«Հայ զինվորի, հայ զորականի ճանապարհը դարերի պատմություն ունի: Մեր ժողովրդի գոյատեւումն ու պետականության շարունակականությունը կերտվում են նաեւ այն մարդկանց շնորհիվ, ովքեր հայրենիքի պաշտպանությունը համարում են սրբազան առաքելություն:

Զինվորական ծառայությունը պարզապես օրենքով սահմանված պարտականություն չէ. այն հայրենիքի հանդեպ հավատարմության, ժողովրդի հանդեպ սիրո եւ սեփական արժանապատվության վկայությունն է: Այսօր այդ պատասխանատվությունը վստահված է ձեզ…»,- իր խոսքում նշեց արժանապատիվ Տեր Հայրը:

Օրհնության կարգից հետո տղաներին բաժանվեցին օրհնված խաչեր ու աղոթագրքեր:

Ներկա հավատացյալներն իրենց աղոթքով, ջերմ մաղթանքներով խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ մաղթեցին զինակոչիկներին:

Թող Ամենակարող Աստծո օրհնությունը, Սուրբ Խաչի զորությունը եւ մեր Սուրբ Հայրերի բարեխոսությունը լինեն ձեզ հետ այսօր, վաղը եւ ձեր կյանքի բոլոր օրերին, սիրելի նորակոչիկներ:

Աստված պահապան մեր զինվորին, Աստված պահապան մեր հայրենիքին:

ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները