Երջանկությունը եսասիրություն չէ,
ոչ էլ ինքնամփոփ-վածություն: Ընդհակառակը՝ երջանկության տիրանալ նշանակում է դուրս գալ ես-ից, գնալ դեպի ուրիշները:

  ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ տարի, թիվ 7 (319), հուլիս 2026 թ.  


 

       

ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ

ուլիսի 2-ին՝ Շիրակի թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ, տեղի ունեցավ տոնական միջոցառում՝ օրհնությամբ եւ ներկայությամբ թեմի բարեխնամ Առաջնորդ գերաշնորհ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի, մասնակցությամբ Արթիկի թեմի Առաջնորդ, Շիրակի թեմի հոգեւոր տեսուչ գերաշնորհ Տ. Նարեկ եպս. Ավագյանի, ինչպես նաեւ թեմի քահանա հայրերի:

Հանդիսությունն առանձնահատուկ խորհուրդ ուներ: Մեկ ամբողջ տարի երիտասարդները զրկված էին իրենց հոգեւոր հոր՝ Միքայել Սրբազանի ֆիզիկական ներկայությունից՝ նրա ապօրինի ազատազրկման պատճառով:

Տոնական երեկոն դարձավ երկար սպասված վերամիավորում, հայրական ներկայությամբ ուրախառիթ հավաք եւ արդարության մասնակի վերականգնման նշանավորում:

«Հրաշափառ»-ի հոգենորոգ հնչյուններից հետո Սրբազան Հայրերը ներկաներին փոխանցեցին իրենց հայրական օրհնությունը:

Օրվա անբաժան մասն էին կազմում կարեւոր մաղթանքները՝ ուղղված մեր Եկեղեցու պայծառությանը, հայրենիքի անսասանությանն ու երիտասարդների եռանդի պահպանմանը:

Երեկոյի ամենասպասված ու անմիջական հատվածներից մեկը երիտասարդների եւ թեմակալ Առաջնորդ Սրբազան Հոր բաց ու անկեղծ զրույցն էր: Երիտասարդները հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերը հղել անանուն, որոնք առնչվում էին հավատքին, երիտասարդության առաքելությանը, ժամանակակից մարտահրավերներին, անձնական հոգեւոր պայքարին եւ այլ կարեւոր թեմաների:

Սրբազան Հայրը սիրով ու հայրական հոգատարությամբ պատասխանեց յուրաքանչյուր հարցի՝ կիսվելով իր փորձառությամբ, հոգեւոր խորհուրդներով ու կյանքի օրինակներով:

Միքայել Սրբազանը, հանդիսության ընթացքում, երիտասարդների հետ միասին կտրեց նաեւ տոնական տորթը, որից հետո օրհնեց ներկաներին:

ՄԱՐԻԱՄ ՍՈՒՔԻԿՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները