Եվ մենք, իբրեւ քիստոնյաներ, հավատում ենք,
որ հավերժության լուսաբացն սկիզբ է առնում
գողգոթաների տառապանքներից:

ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ տարի, թիվ 6 (318), հունիս 2026 թ.  


 

       

ՀՐԱՊԱՐԱԿՎԵՑ ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ
ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

երաքննիչ քրեական դատարանում (դատավորներ՝ Է. Մանասյան, Ն. Հովակիմյան եւ Վ. Մարգարյան, ք. Երեւան, Գ. Նժդեհ 23 շենք) 2026 թ. հունիսի 25-ին (հնգշաբթի), ժամը 12:30-ին տեղի ունեցավ Միքայել Սրբազանի վերաբերյալ եզրափակիչ դատական նիստը եւ ընթերցվեց դատարանի որոշումը: Դատական նիստը դռնբաց էր:

Դատարանը մասնակի բավարարելով պաշտպանների բողոքը՝ բեկանեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի Առաջնորդ գերաշնորհ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի գործով առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի ապօրինի դատավճիռը (դատավոր՝ Արմինե Մելիքսթյան) եւ գործն ուղարկեց Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության այն հիմքով, որ այս գործով պատշաճ դատարան չի եղել:

ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԸ ՈՐՈՇԵՑ

Մերժել սահմանադրական կարգի հիմունքների, պետության եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Վահան Հարությունյանի վերաքննիչ բողոքը:

Մեղադրյալ Գեւորգ (Միքայել) Արտաշեսի Աջապահյանի պաշտպաններ Ե. Սարգսյանի, Ռ. Ահարոնյանի, Ա. Զոհրաբյանի, Հ. Ակունցի եւ Մ. Ֆարմանյանի վերաքննիչ դատարանին ուղղված բողոքը բավարարել մասնակի:

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 2025 թ. հոկտեմբերի 3-ի թիվ ԵԴ1/2791/01/25 քրեական գործով կայացված դատավճիռը բեկանել՝ վարույթը փոխանցելով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Մեղադրյալ Գեւորգ (Միքայել) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը վերացնել, իսկ բացակայելու արգելքը թողնել անփոփոխ:

Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան՝ դատական ակտն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում:

Սույն վարույթով առկա է դատավոր Վաչե Մարգարյանի տարբերվող կարծիքը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները