| Լրահոսից
1 հունիսի - Սրբոց Հռիփսիմյանց տոնի
ուրախ առիթով, ձեռամբ Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանի, ուխտի Սուրբ
եւ անմահ Պատարագ մատուցվեց Ավստրիական թաղամասի Ս. Հռիփսիմե մատուռում:
Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը
մեկնող, ուսանելի քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:
6 հունիսի - Ս. Գրիգոր Լուսավորչի ելն ի Վիրապեն
տոնի ուրախ առիթով Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ
Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը:
Նույն օրը, ձեռամբ Տ. Փավստոս քհն. Սարգսյանի, Սուրբ եւ անմահ Պատարագ
մատուցվեց Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Հընթացս սրբազան արարողակարգի՝
«Հայր մեր»-ից առաջ, տոնի խորհուրդը մեկնող քարոզ խոսեց պատարագիչ
Տեր Հայրը:
7 հունիսի - Տոն Կաթողիկե Ս. Էջմիածնի: Ս. Յոթվերք
մայր եկեղեցում, տոնի ուրախ առիթով, Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց
Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը եւ սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր
մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց: Հընթացս Սուրբ Պատարագի
կատարվեց Հայրապետական մաղթանք:
14 հունիսի - Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում
մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ
ավագ քհն. Առաքելյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից
առաջ, ոգեշինիչ քարոզ խոսեց Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը:
20 հունիսի - Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարաց
գյուտի տոնի առիթով Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում Սուրբ Պատարագ
մատուցվեց ձեռամբ Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանի:
21 հունիսի - Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում մատուցվեց
Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավագ քհն.
Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ,
հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:
28 հունիսի - Գյուտ տփո Ս. Աստվածածնի: Սուրբ Յոթվերք
եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր
Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր
մեր»-ից առաջ, օրվա խորհրդին համահունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր
Հայրը:
>>> |
|