| ՏՈՆԱԽՄԲՎԵՑ
ՍՈՒՐԲ ԳԱՅԱՆՅԱՆՑ
ԿՈՒՅՍԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ
 ունիսի
2-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Գայանյանց
կույսերի հիշատակը:
Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի եւ թեմի հոգեւոր
տեսուչ Տ. Նարեկ եպս. Ավագյանի օրհնությամբ, Շիրակի թեմի երիտասարդաց
միության անդամները, Տ. Մակար քհն. Գալամդարյանի գլխավորությամբ,
ուխտավորաբար այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ մասնակցելու,
Արարատյան շաբաթվա շրջանակում նշվող, Գայանյանց կույսերի տոնակատարությանը:
Տոնի առիթով Վեհարանից հոգեւորականների հանդիսավոր թափորն առաջնորդվեց
դեպի Սուրբ Գայանե վանք՝ տանելով Սուրբ կույսի մասունքակիր Աջը:
Թափորը, մինչեւ Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամար, գլխավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ.
Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ մասունքակիր
սրբազան Աջով օրհնելով բարեպաշտ ժողովրդին:
Այնուհետեւ
Վեհափառ Հայրապետը մասնտուփը փոխանցեց Մայր Աթոռի վարչատնտեսական
բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպս. Բաբայանին:
Օրվա խորհրդի կապակցությամբ Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Սուրբ
եւ անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Անանիա
եպս. Ծատուրյանը:
Սրբազան արարողության ավարտին՝ Սուրբ Գայանե վանքի բակում, հանդիսապետությամբ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Հայկազուն արքեպս. Նաջարյանի,
Սրբուհու մասունքակիր Աջով կատարվեց հավատացյալների օրհնություն
եւ Անդաստանի կարգ:
Այնուհետեւ երիտասարդները համախմբվեցին սիրո ճաշի սեղանի շուրջ:
Շիրակի թեմի երիտասարդաց միության անդամներն ուխտավորաբար այցելեցին
նաեւ Սուրբ Հռիփսիմե վանք: Ուխտագնացության վերջին հանգրվանը Աղավնատուն
համայնքի Սուրբ Աննա եկեղեցին էր:
ՄԱՐԻԱՄ ՍՈՒՔԻԿՅԱՆ
>>>
|
|