| «ՀՐԵ
ՕՂԱԿԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ»
այ
ժողովրդի պատմությունը լի է հերոսական էջերով, որոնց ճանաչումն ու
արժեւորումը մեր ազգային հիշողության պահպանման կարեւորագույն գրավականներից
է:
Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի եւ թեմի հոգեւոր
տեսուչ Տ. Նարեկ եպս. Ավագյանի օրհնությամբ, մայիսի 29-ին՝ Հանրապետության
տոնի առիթով, երիտասարդաց միությունը կազմակերպեց «Հրե օղակի կենտրոնում»
պատմավավերագրական ֆիլմի ցուցադրությունը:
Ֆիլմը
հիմնված է բացառապես արխիվային փաստագրական նյութերի, պատմական վկայությունների
եւ պատմագիտական ուսումնասիրությունների վրա՝ հանդիսատեսին ներկայացնելով
հայ ազգային-ազատագրական պայքարի նշանավոր առաջնորդ զորավար Անդրանիկի
1918-1919 թվականների բարդ ու ճակատագրական ճանապարհը: Չորս մասից
բաղկացած այս աշխատանքը հնարավորություն է տալիս նորովի դիտարկել
մեր պետականության կերտման դժվարին փուլերը, վերարժեւորել ազգային
հերոսների դերը եւ ավելի խորությամբ հասկանալ պատմական իրադարձությունների
ազդեցությունը սեփական ժողովրդի ճակատագրի վրա:
Ներկաները ոչ միայն հետեւեցին պատմական փաստերի հարուստ ներկայացմանը,
այլեւ հնարավորություն ունեցան մտորել հայրենասիրության, ազգային
ինքնության, պատասխանատվության եւ պետական մտածողության շուրջ:
Ֆիլմի հեղինակն ու բեմադրողն է Դավիթ Ստեփանյանը, ով ներկա էր հանդիպմանը
եւ պատասխանեց բոլորին հուզող հարցերին:
Նման նախաձեռնությունները կարեւոր առիթ են երիտասարդ սերնդի համար՝
ճանաչելու սեփական պատմությունը, դասեր քաղելու անցյալից եւ առավել
գիտակցված վերաբերմունք ձեւավորելու հայրենիքի ու պետականության
հանդեպ:
ՄԱՐԻԱՄ ՍՈՒՔԻԿՅԱՆ
>>>
|
|