Քրիստոնյայի անունը սոսկ անվանապես կրելը բավարար չէ փրկության համար, այլ այդ ճշմարտությանը հավատալը, այդ ճշմարտությանն ապավինելը: Այդ ճշմարտությունը կյանքում արժեւորելը եւ ներկայացնելն է փրկության ճանապարհը:

  ՄՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ տարի, թիվ 5 (317), մայիս 2026 թ.  


 

       

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՌԻՃԱՎԱՆՔԻ
«ԹՐԲԱՆՃՅԱՆ ԸՆԾԱՅԱՐԱՆ» ԱՎԱԳ ԴՊՐՈՑԸ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2026-2027 ՈՒՍՏԱՐՎԱ
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

այր Աթոռ Ս. Էջմիածնի «Թրբանճյան ընծայարան» ավագ դպրոց կարող են դիմել ՀՀ եւ այլ երկրների՝ մինչեւ 17 տարեկան արական սեռի այն քաղաքացիները, ովքեր ավարտել են հիմնական դպրոցը կամ փոխադրվել են ավագ դպրոցի 11 եւ 12-րդ դասարաններ ու զավակն են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու:

2026-2027 ուստարվա ընդունելությունը կանցկացվի հետեւյալ առարկանների քննությամբ. Հայոց լեզու (գրավոր), հայ գրականություն (բանավոր), հայոց պատմություն (բանավոր):

Դիմորդներն ընծայարանի տեսչության հետ ճանաչողական բնույթի զրույց կունենան նաեւ հետեւյալ նյութերի շուրջ. Սուրբ Գրքի իմացություն, Հայ Եկեղեցու պատմության մասին գիտելիքներ, եկեղեցական փորձառություն, ինքնաարտահայտվելու կարողություն, երաժշտություն (երգեցողություն, լսողություն, ռիթմի զգացողություն), օտար լեզու (անգլերեն, ռուսերեն):

Ընդունելության համար դիմորդները պետք է ներկայացնեն հետեւյալ անհրաժեշտ փաստաթղթերը՝ դիմում ընծայարանի տեսչի անունով (լրացվում է տեղում), 2 լուսանկար (3x4), անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճեն, սոցիալական քարտի պատճեն, հիմնական դպրոցի ավարտական վկայական, տեղեկանք թեմի առաջնորդից կամ շրջանի հոգեւոր հովվից, տեղեկանք առողջության մասին (սպասարկող բուժհիմնարկից), բնութագիր դպրոցի տնօրենից, տեղեկանք բնակավայրից, մկրտության վկայականի պատճեն, ինքնակենսագրություն:

Դիմումներն ընդունվում են մայիսի 25-ից մինչեւ օգոստոսի 11-ը՝ երկուշաբթիից շաբաթ, ժամը 10:00-15:00:

Հասցե՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Գեւորգյան հոգեւոր ճեմարան.

հեռախոս՝   (+374 10) 517-321
                  (+374 10) 517-322

Էլ-փոստ՝
harichavanq@mail.ru:

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները