| Մանուկներին՝
Սրբազան Պատմություն
ՀԱՐՅՈՒՐ ԿԱՐԿԱՏԱՆՈՎ ՈՒՍԱՆՈՂԸ
«Մի՛ երկնչիր, Մարիամ, զի գտեր շնորհս
յԱստուծոյ: Եւ ահա յղասջիր եւ
ծնցես որդի, եւ կոչեսցես զանուն Նորա Յիսուս»
Ղուկ. Ա 30-31
ազար
հինգ հարյուր տարի առաջ, Շիլա Չաբի դինաստիայի Կասրի տիրակալության
ժամանակ, Կյոնջու ավանում կար-չկար մի առաքինի ուսանող կար: Նա բարի
էր եւ ժուժկալ իր ցանկությունների մեջ, ինչպես նաեւ` խնայող, այդ
պատճառով ամբողջությամբ կարկատաններով պատված հագուստ էր կրում:
Լինում էին ժամանակներ, որ նրա շապիկի վրա կարելի էր հարյուրից ավելի
կարկատան նկատել: Այդ պատճառով էլ նրան կոչում էին հարյուր կարկատանով
ուսանող:
Ուսանողը
երբեք չէր ամաչում իր աղքատությունից եւ երբեք չէր տրտնջում: Իսկ
նրա կիրքը կոմունգո նվագելն էր` վեցլարանի երաժշտական գործիք, որը
միշտ իր հետ տեղից տեղ էր տանում, ուր էլ գնար, եւ որի վրա հաճույքով
նվագում էր ժողովրդի համար: Երբ նա նվագում էր, մարդիկ մոռանում
էին իրենց վշտերի ու դժվարությունների մասին` հաճույք ապրելով նրա
հիասքանչ երաժշտությունից:
Մի անգամ՝ Նոր տարվա նախօրեին, ողջ քաղաքը լցվել էր պատրաստվող բրնձի
եւ բրնձակարկանդակների ձայներով ու բույրերով: Ուսանողի կինը, ունկ
դնելով նախատոնական իրարանցմանը եւ տոնական ուտեստների բույրն առնելով`
կամացուկ հոգոց հանեց:
- Մեր հարեւաններն անընդհատ բրինձ են աղում տոնական ուտեստների համար,-
կամացուկ նկատեց նա,- իսկ մենք հատիկ անգամ չունենք: Դե ինչպե՞ս
ենք մենք Նոր տարին տոնելու:
Լսելով դա` ուսանողը ծիծաղեց:
- Թանկագինս,- ասաց նա կնոջը,- կյանքն ու մահը կախված են ճակատագրից,
իսկ հարստությունն ու աղքատությունը` երկնքից: Մեզ կարող է այցի
գալ հարստությունը կամ աղքատությունը, եւ մենք չենք կարող դա կանխել,
իսկ եթե նրանք քեզ լքեն, մենք չենք սկսի նրանց հետապնդել: Դե էլ
ի՞նչ ասեմ: Ավելի լավ է ես փոքր-ինչ ուրախացնեմ քեզ իմ երաժշտությամբ:
Հետո ուսանողն սկսեց նվագել իր կոմունգոյի վրա: Նրա երաժշտությունը
հիասքանչ էր: Մինչ այդ ոչ ոք եւ երբեք դա չէր լսել: Դրանում լսելի
էին առատ բերքահավաքից հետո բրինձ աղացող ջրաղացի ձայները: Ուսանողի
կինը, լսելով երաժշտության զվարթ ու բերկրալի ձայները, հանգստացավ
եւ մոռացավ իր բոլոր վշտերը: Երաժշտության կախարդական ձայներից դյութված՝
նրանց տուն շարժվեցին հարեւանները, եւ նրանցից յուրաքանչյուրը տոնական
հյուրասիրություն էր տանում ուսանողին ու նրա կնոջը:
Աղքատ ուսանողի հորինած կենսուրախ մեղեդին, որ կոչվում է «Ջրաղացի
երգը», հասել է մինչեւ մեր օրերը:
>>>
|
|