Քրիստոնյայի անունը սոսկ անվանապես կրելը բավարար չէ փրկության համար, այլ այդ ճշմարտությանը հավատալը, այդ ճշմարտությանն ապավինելը: Այդ ճշմարտությունը կյանքում արժեւորելը եւ ներկայացնելն է փրկության ճանապարհը:

  ՄՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ տարի, թիվ 5 (317), մայիս 2026 թ.  


 

       

ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ Տ. ՄԻՔԱՅԵԼ
ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆԻՆ
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ

երաշնորհ Սրբազան Հայր,

Երեսունութ տարի առաջ՝ Հոգեգալստյան տոնին, մայիսի 22-ին, Դուք, Աստծո կամքով եւ օրհնությամբ, ստանձնեցիք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ամենապատասխանատու եւ ազգի համար հույժ կարեւոր առաքելությունը՝ ազգօգուտ եւ եկեղեցանվեր Ձեր ծառայությունը բերելով Հայոց Եկեղեցու դարակերտ անդաստանից ներս:

Ձեռնադրությունից հետո, անցնող տարիների ընթացքում, ուժերի ծաղկման եւ խոկումի Ձեր տարիները, որպես կենդանի պատարագ, Դուք մատուցեցիք ի Քրիստոս նվիրական ծառայասիրության եւ հանուն Տիրոջ զորավոր Խաչի: Ձեր կյանքն անսահման սիրո, պարտքի ու պատասխանատվության բարձր գիտակցության խտացումն է, որն անմնացորդ կերպով ընծայաբերում եք մեր Հայրենիքին, մեր Սուրբ Եկեղեցուն ու Շիրակի տիրախնամ թեմին:

Հետայսու եւս թող Բազումողորմ Աստված հավելի Ձեր շնորհները, «զի իցէք հաստատունք եւ առանց գայթակղութեան ի աւուրն Քրիստոսի, լցեալ պտղովք արդարութեան՝ ի ձեռն Յիսուսի Քրիստոսի, ի փառս եւ ի գովեստ Աստուծոյ»: Թող Տերն ընդմիշտ պահապան լինի Ձեզ եւ զարդարի Ձեր արեւշատ օրերը երփնարբյան շնորհներով:

Որդիական սիրով ու ակնածանքով մատչիմ ի համբոյր Ձերդ օծեալ սուրբ աջոյն՝՝

Տ. Նշան քհն. Պանֆյորով,
«Ս. Յոթվերք» պաշտոնաթերթի եւ
առաջնորդարանի աշխատակազմ,
ՔԴԿ մի խումբ ուսուցիչներ

* * *

երաշնորհ Սրբազան Հայր,

Շնորհավորելով Ձեզ այս հիշարժան օրվա ուրախ առիթով՝ մեր աղոթքն ենք վերառաքում առ Աստված, որ Իր հայրական սիրո ու խաղաղության մեջ պահի Ձեր մշտապես հոգսաշատ ու խնդրառատ օրերը, Սուրբ Հոգու կենարար շողերով ջերմացնի, արեւշատ օրեր պարգեւի եւ հավելի Ձեր ուժն ու եռանդը, իմաստությունն ու հեռատեսությունը, որ կարողանաք խաղաղ հոգով ու ներողամտությամբ հաղթահարել մեր, այն է՝ Ձեր զավակների, արդար ու անարդար դրսեւորումները, ինչպես միշտ, կարողանաք հայրաբար ձեռք մեկնել տկարներիս, քանզի մեղավոր, թե անմեղ, Ձերն ենք:

Թող Ամենակարող Աստծո Ս. Աջը լինի Ձեր մշտաներկա հովանավորը, որպեսզի մինչեւ վերջ փառքով կրեք հոգեւորականի Ձեզ տրված դափնին:

Որդիական սիրով եւ խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր
Ձերդ օծեալ սուրբ աջոյն՝

Լ. Մարդոյան, Զ. Իգիթյան, Ա. Գրիգորյան,
Կ. Քուլախյան, Ա. Կաղզվանցյան, Ա. Մինասյան,
Օ. Պապոյան, մի խումբ հավատացյալներ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները