| ԿՅԱՆՔ
ՈՒ ԿՌԻՎ
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՌԵԺԻՍՈՐ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԵՏ
 իրակի
թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի եւ թեմի հոգեւոր տեսուչ
Տ. Նարեկ եպս. Ավագյանի օրհնությամբ, ինչպես նաեւ երիտասարդաց միության
նախաձեռնությամբ, մայիսի 9-ին՝ Մայիսյան եռատոնի խորհրդանշական օրը,
տեղի ունեցավ անկեղծ եւ ոգեշնչող հանդիպում ռեժիսոր Մհեր Մկրտչյանի
հետ:
Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան բացահայտել
ոչ միայն սիրված ռեժիսորի մասնագիտական ճանապարհը, այլեւ մարդուն՝
իր ներքին որոնումներով ու պայքարով: Անդրադարձ եղավ, մասնագիտության
ընտրության հարցում, նրա հոր՝ անվանի ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի ազդեցությանը,
սեփական ուղին գտնելու դժվարություններին, ինչպես նաեւ այն կարեւոր
պահին, երբ ապագա իրավաբանը հասկանում է, որ իր իրական առաքելությունն
արվեստն է:
Հետաքրքիր զրույց ծավալվեց նաեւ կերպարների ստեղծման գործընթացի
մասին, թե ինչպես են ծնվում ֆիլմերի հերոսները, ինչ չափով են դրանք
վերցված իրական կյանքից, եւ ինչու են մարդկային ապրումներն ու ներքին
պայքարը հաճախ դառնում նրա ֆիլմերի առանցքը:
Ռեժիսոր
Մհեր Մկրտչյանը կարեւորեց հոգեւորի եւ հավատքի դերն արվեստում, քանզի
արվեստն ինքն էլ ամբողջովին հոգեւոր բովանդակություն ունի եւ կապված
է մարդու հույզերի հետ:
Իր խոսքում նա նշեց, որ Շիրակի թեմի երիտասարդները երջանիկ են եւ
երանելի, որ ունեն Միքայել Սրբազանի նման առաջնորդ, ում կարելի է
անվերջ լսել ու իմաստնանալ:
Հանդիպումն անցավ ինտերակտիվ հարց ու պատասխանի ձեւաչափով՝ ստեղծելով
անկեղծ ու անմիջական մթնոլորտ: Երիտասարդները հնարավորություն ունեցան
բարձրաձայնել իրենց հետաքրքրող հարցերը եւ լսել փորձառու ռեժիսորի
խորքային մտորումները կյանքի ու արվեստի մասին:
Հանդիպմանը ներկա էին նաեւ Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը
եւ ավագանու անդամներ:
ՄԱՐԻԱՄ ՍՈՒՔԻԿՅԱՆ
>>>
|
|