| ԱՄԵՆ
ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒՑ Է
 այիսի
24-ին՝ Սուրբ Հարությունից հիսուն օր անց, Հայ Առաքելական Սուրբ
Եկեղեցին նշում է Հոգեգալստյան տոնը: Գործք Առաքելոցում պատմվում
է, որ առաքյալները միատեղ, միասիրտ ու միախորհուրդ էին: Երբ Սուրբ
Հոգին հրե լեզուների տեսքով իջավ նրանց վրա, նրանք սկսեցին խոսել
ներկաներին հասկանալի լեզուներով:
Այնտեղ գտվողներից յուրանքանչյուրը հասկանում էր նրանց եւ զարմանում:
Ոմանք էլ կարծում էին, թե առաքյալները հարբած են: Այդ ժամանակ Պետրոսը
վեր կացավ եւ սկսեց խոսել, մարգարեություններում հիշատակված եւ մեր
Տեր Հիսուս Քրիստոսի կողմից խոստացված, Մխիթարիչ Սուրբ Հոգին ընդունելու
եւ, Քրիստոսի Հարությամբ, մարդու փրկագործության մասին: Եվ այդ օրը
շուրջ 3000 մարդ հավատաց Տիրոջը եւ մկրտվեց:
2022 թվականից ի վեր, Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի
օրհնությամբ, Հոգեգալստյան տոնը հաստատվել է որպես Ղարիբջանյանի
Սուրբ Հոգի եկեղեցու ուխտի օր: Այդ օրը եկեղեցում մատուցվեց Սուրբ
եւ անմահ Պատարագ՝ տեղի հոգեւոր հովիվ արժանապատիվ Տ. Մակար քհն.
Գալամդարյանի ձեռամբ:
Սրբազան արարողակարգին ներկա էին թե՛ տեղի եւ թե՛ այլ համայնքների
ուխտավոր հավատացյալներ: Իր քարոզում պատարագիչ Տեր Հայրը, դիմելով
ներկա հավատավորներին, ի մասնավորի անդրադարձ կատարեց օրվա խորհրդին,
տոնի նկարագրին:
«Սուրբ
Հոգու կողմից առաքյալներն ստացան զանազան լեզուներով խոսելու շնորհը,
որպեսզի գնան աշխարհի տարբեր ծայրերը՝ քարոզելու Քրիստոսի Ավետարանը:
Նրանցից երկուսը՝ Սուրբ Թադեոսն ու Սուրբ Բարդուղիմեոսը եկան Հայաստան
եւ հիմնեցին Հայոց Եկեղեցին:
Սուրբ Հոգուց տրված լեզուներով խոսելու շնորհը շատ կարեւոր էր առաջին
դարում՝ Եկեղեցու հիմնադրման, ամրապնդման եւ քրիստոնեության արագ
տարածման համար: Բայց ժամանակի ընթացքում այդ շնորհը լռեց՝ քանզի
այն իր մասնավոր նպատակին ըստ ժամանակի ծառայեց: Այսօր լեզուների
շնորհով «օժտված» իրենց քրիստոնյա համարող ուղղությունները ոչ այլ
ինչ են, եթե ոչ ինքնախաբեության ընթացքի մեջ եղողներ, քանզի այսօր
այդ շնորհի այդպիսի դրսեւորման կարիքը չկա:
Սակայն այսօր Սուրբ Հոգին տալիս է շնորհի դրսեւորման մեկ այլ հնարավորություն՝
մեր լեզվով խոսելու քրիստոնեությունից, քանի որ, լինելով քրիստոնյա,
շատերը ծանոթ չեն Քրիստոսին եւ չգիտեն քրիստոնեության մասին: Պետք
է խնդրենք, որ Սուրբ Հոգի Աստված նախ մեզ իմաստություն տա ճշմարտապես
եւ անշեղորեն ճանաչել Քրիստոսին, Քրիստոսի Եկեղեցին, նաեւ բացի մեր
լեզուները՝ համարձակորեն այդ մասին ծանոթացնելու մեր շրջապատին»,-
իր քարոզում նշեց Տեր Մակարը:
ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՀԵՂԻՆԱԿԻ
>>>
|
|